Աշխարհի առաջին այբուբենը ստեղծվել է Ք․ ա․ 3-րդ հազարամյակի կեսերին: Այն էբլայական քաղաքակրթության ծնունդ է: Էբլան գտնվել է ներկայիս Սիրիայի հյուսիսում:
Սակայն մեզ հասած ամենահին այբուբենը փյունիկյանն է՝ Ք․ ա․ 15-րդ դարից: Փյունիկիան գտնվել է Միջերկրական ծովի արևելյան ափերին: Փյունիկեցիներից տառեր ստեղծելու միտքն անցել է հույներին, հռոմեացիներին, ապա հասել Արևելք՝ Ասիայի խորքերը, Արևելյան Աֆրիկա և այլ վայրեր:
Տարբեր լեզուների այբուբեններն ունեն տարբեր քանակի տառեր: Հյուսիսային սեմական գրերի համակարգն ուներ 22 տառ (չկային ձայնավորներն արտահայտող գրեր), հին հունականը՝ 24, լատիներենը՝ 23:
Ներկայիս ժողովուրդներից չեչենների կիրիլյան այբուբենը բաղկացած է 49 տառից, քմերների՝ կամբոջացիների այբուբենում 72 գիր կա, իսկ Կովկասի ժողովուրդներից ուբիխները… չզարմանք… ունեն 91 տառ։