Ասուանի ամբարտակը Եգիպտոսում

Աշխարհի ամենամեծ ամբարտակը կառուցված է աշխարհի ամենաերկար գետի՝ Նեղոսի վրա:

Ամբարտակը գետի հոսանքի առաջը փակող կառույց է: Մարդիկ այն կառուցում են, որպեսզի ջուրն ամբարվի, և առաջանան ջրամբարներ, այսինքն՝ արհեստական լճեր՝ նրանցից օգտվելու՝ էլեկտրաէներգիա ստանալու համար:

Այս հսկայական ամբարտակը կառուցված է նրա համար, որ «զսպի» Նեղոսի ջրերը:

Հին ժամանակներից ի վեր՝ Նեղոս գետը վարարելիս դուրս էր գալիս իր ափերից: Եվ ջրերն ավերում էին ափերին մոտ գտնվող ամեն ինչ: Իսկ տարվա մյուս ամիսներին այստեղ երաշտ էր լինում, ու ողջ բուսականությունը չորանում էր:

Այսպես մարդիկ որոշեցին սանձել «գիժ» գետին: Մոտ 100 տարի առաջ նրանք կառուցեցին առաջին ամբարտակը: Բայց Նեղոսը չհանձնվեց. ամբարտակը շատ թույլ էր և չդիմացավ հզոր գետի ուժին: Տարիների ընթացքում ամբարտակը բարձրացրին, նորոգեցին, ամրացրին:

Այժմ այն ունի 121 մ բարձրություն և մոտ 4 կմ երկարություն:

Ամբարտակը կառուցելու հետևանքով այս տարածքում ապրող հազարավոր մարդիկ թողեցին իրենց բնակավայրն ու տները և տեղափոխվեցին ուրիշ վայրեր: Ամբարտակի և լճի տարածքն ազատելու համար 4 տարի շարունակ այս վայրերից տեղափոխում էին նաև պատմանական հուշարձանները, հին կառույցները:

Ամբարտակը կառուցելու արդյունքում գոյացավ մի հսկա ջրամբար՝ Նասեր անունով արհեստական լիճը, որն ամենամեծն է աշխարհում: Այսօր ամբարտակի շնորհիվ ողջ Եգիպտոսը էլեկտրականություն ունի, մարդիկ կարողանում են ջրել իրենց հողերն ու այգիները:

Հավանեցի՞ր. տարածիր