Ձյունանուշիկ
Ձյունանուշի՛կ, Ձյունանուշի՛կ,
Դու անուշիկ, սիրո՛ւն աղջիկ:
Դու բարի ես ու խելացի,
Դու մեր հրա՜շք, բարի՛ փերի…
Դու, ձյունափայլ հագուստ հագիդ,
Հիացնում ես մեզ բոլորիս,
Անակնկալ հյուր ես գալիս:
Ռուզաննա Մուքայելյան, 4-րդ դասարան
Գարուն
Ձյունը հալչում է,
Դառնում է առու:
Գետակը քչքչում է,
Բնությունը՝ զարթնում:
Արևը փայլփլում է,
Ծառեը՝ կանաչում:
Ձնծաղիկը ծաղկում է,
Երգում ու պարում:
Ավետիս Նագդալյան, 4-րդ դասարան
Անտառում
Անտառում ուրախ է, ուրախ,
Թռչունները երգում են,
Ծառերը պարում են,
Գետակները քչքչում,
Ծաղիկները նվագում,
Սկյուռիկները կրծոտում,
Կրծոտում են կաղիններ:
Անտառում ուրախ է, ուրախ:
Պար են բռնել նապաստակները,
Եվ ամառ է անտառում,
Առվակների կաթիլներ,
Թռվռո՜ւմ են, թռվռում:
Անտառում ուրախ է, շա՜տ ուրախ:
Պապյան Արտյոմ, 4-րդ դասարան
Գարուն
Ծաղկում են ծաղիկները,
Ծաղկում են և ծառերը,
Զարթոնք է բացվում շուրջը անտառի,
Ձնծաղիկն է ավետիսը,
Գարնան շունչը առաջին,
Որ բերում է բոլորին
Հրաշք լուրը գարնանային:
Զարեհ Մելքոնյան, 4-րդ դասարան
Գարուն
Եկավ գարունը.
Ցրտաշունչ ձմեռն անցավ,
Ծառերն ու ծաղիկները ծաղկեցին,
Մինչև ուշ գիշեր երեխաների ձայները լսվեցին:
Միքայել Մարգարյան, 3-րդ դասարան