Գիտության ուժը

Մերի Գևորգյան

Ղևոնդ Ալիշանի անվան համար 95 միջնակարգ դպրոց

9-րդ դասարան

Գիտություն․․․ Որքան մեծ նշանակություն ունի գիտությունը երկրի զարգացվածության աստիճանի համար։ 21-րդ դարում ցանկացած աշխատանք հիմնված է գիտության վրա։ Այս դարաշրջանը միմայն գիտության դարաշրջանն է։ Երբեմն գիտություն ասելով՝ հասկանում ենք ստեղծարար լաբորատորիաներն ու հիշում գիտնականներին։ Սակայն գիտությունն ավելի շատ ոլորտներ է ներառում։

Յուրաքանչյուր երեխայի կյանքի ճիշտ մեկնարկն ապահովելու համար կարևորագույն դեր ունի նախադպրոցական կրթությունը։ Դեռ նախադպրոցական հաստատությունից երեխայի մեջ պետք է սերմանել, որ լավ սովորել և արժանի քաղաքացի դառնալ իր երկրի համար։ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 0,4 տոկոսը կամ 63 միլիարդ դոլարը բաժին է ընկնում նախադպրոցական կրթությանը։

Հայկական առաջին մակապարտեզը բացվել է 1883 թ․ Գայանե Հովհաննիսյանի կողմից։ 1989 թ․ Հայաստանում կար արդեն 1335 նախադպրոցական կրթական հաստատություն։ 2011 թ․ Երևանի 160 համայնքային մանկապարտեզ անվճար էր գործում։ Առաջին հայացքից դա շատ գովելի է։ Սակայն երբ նայում ենք Հայաստանի Հանրապետության բնակչության տեղաբաշխմանը, մայրաքաղաքի և մարզերի բնակչության ֆինանսական տարբերությանը, հասկանում ենք որ այդքան էլ արդարացի չէ։ Ըստ իս՝ ճիշտ չէ, որ մայրաքաղաքի երեխաներն ունենան իրավունք անվճար հաճախելուլ մանկապարտեզներ, իսկ մարզերում պետք է վճարեն որոշակի գումար։ Հնարավոր է՝ այդ ծնողը չունի այդքան գումար, և ի՞նչ․ երեխան չի ստանա համապատասխան նախնական կրթություն։ Այդպիսի անգամ մեկ երեխան կարող է վատ ազդել երկրի զարգացվածության աստիճանի վրա։ Մանկապարտեզում ճիշտ կրթված երեխան պետք է շարունակի զարգացնել իր մտածելակերպը և այն կիրառի պետության զարգացման գործում։ Դպրոցները պետք է կարողանան յուրաքանչյուր երեխայի հետ աշխատել իրենց մակարդակին համապատասխան։ Իսկ Բուհերի ֆակուլտատները պետք է բաժանվեն ըստ մակարդակների։

Այն պետությունն է հզոր, ով ունի գումար։ Իսկ գումար կարող ես ունենալ, եթե ունես զարգացած գիտական համակարգ և լավ դիվանագետ ես։ Գիտությունը կարող է պետությանը ոչնչից հասցնել մեծ բարձունքների։ Իսրայելը գիտության շնորհիվ հասավ մեծ հաջողությունների։ Այդ երկիրն ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Չունենալով օգտակար հանածոներ և բերքատու հողեր՝ նա հույսը դրեց գիտության վրա։ Այսօր Իսրայելը գտնվում է աշխարհի քսան ամենազարգացած երկրների ցանկում և հայտնի էիր ինժեներական նվաճումներով։ Պետությունը պայքար է մղում զարգացած տնտեսության համար, և նրա միակ զենքը գիտությունն է։ Իսրայելն այնքան մեծ նշանակություն ունի այդ ազգի համար, որ երբ երկիրը վատ վիճակում էր, մեծահարուստ հրեաներն իրենց գումարով տարածքներ գնեցին նրա համար։

Գիտության մի ճյուղն էլ ռազմարդյունաբերությունն է։ Թշնամիներով շրջապատված երկիրը պետք է բյուջեի մեծ մասը ներդնի այդ գիտության մեջ։ 2015-2019 թթ․ զենքի վաճառքի համաշխարհային ցուցանիշը նախորդ հնգամյակի համեմատ աճել է 5,5 տոկոսով։ 2010-2014 թթ․ ԱՄՆ-ն գրանցել է 23 տոկոս աճ զենքի վաճառքի բնագավառում։ Հայաստանն էլ ունի անհարաժեշտ մտավոր և գիտական ներուժ ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման համար։ Սակայն անհրաժեշտ են մեծ ներդրումներ։

Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը մեծապես կախված է «Թումոյի» և «Արմաթի» սաներից։ «Արմաթի» սաները ստեղծել էին հեռակառավարվող սայլակ կորոնավիրուսով հիվանդին սնունդ հասցնելու համար։ Ռոբոտը ստացել էր «HOSPICE» անունը։ Գիտության զարգացման կարևոր պայման է նաև, որ ուսումը չլինի միայն գրքային։ Արտերկրում գիրքը համարվում է նյութի մեկ աղբյուր, և աշակերտը կարող է այլ աղբյուրներից էլ սովորել։ Դպրոցներում պետք է լինեն նաև ազատ ոճի դասարաններ, որտեղ երեխան իրեն անկաշկանդ կզգա և նոր գիտելիքներ ձեռք կբերի ավելի սիրով։ Լոֆթ ոճի ինտերիերը մշակվել է 20-րդ դարի 40-ականներին Նյու Յորքում։ Լոֆթ ոճում կահույքը պետք է լինի պարզ և հարմարավետ։ Այդպիսի դասասենյակները ավելի են տրամադրում երեխաներին։

Covid-19-ը 2020 թ․ ողջ աշխարհի մեծագույն խնդիրն էր, որի պատճառով գրեթե բոլոր երկրներում սահմանվել էր կարանտին։ Դասապրոցեսն անցկացվում էր հեռավար։ Կրթության նախարարության պնդմամբ հեռավար կրթությունը չի արդարացրել իրեն։ Այն երեխաները, որոնք չունեին համապատասխան հնարավորություն, դուրս մնացին ուսումնական պրոցեսից, չմասնակցեցին դասերին։ Ոչ բոլոր ուսուցիչները ստաբիլ կերպով անցկացրին ողջ դասընթացը։ Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի՝ աշխարհի առնվազն 1,5 միլիոն դպրոցականներ են տուժել հեռավար ուսուցման պատճառով։ Արևելյան Եվրոպայում և կենտրոնական Ասիայում երեխաների 34 տոկոսը զուրկ է եղել հեռավար կրթությունից, Աֆրիկայում՝ 49 տոկոսը։ Սակայն հեռավար կրթությունն ուներ նաև իր դրական կողմերը։ Երեխաներն ավելի փորձառու դարձան մեդիա ոլորտում։

Գիտության զարգացումը կախված է նաև կրթական համակարգի որակից։ Ներկայումս Հայաստանում կատարվում են կրթական ոլորտի փոփոխություններ, որով փորձում են հայկական ավանդական կրթությանը նոր շունչ տալ։ Որոշակիորեն եվրոպականացնել՝ միաժամանակ փորձելով վերականգնել հայկական կրթության համբավը։ Նախնական 2006 թ․ սեպտեմբերի 1-ից անցում է կատարվել 12-ամյա կրթությանը։ 12 տարին իհարկե լավ է, սակայն կրթական պրոցեսը ճիշտ կազմված չէ։ Ներկայումս ավագ դասարաններում աշակերտը այլևս ոչ մի նոր բան չի սովորում, քանի որ ծրագիրը վատ է կազմված։ Առաջին քայլով ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է գյուղական դպրոցների օպտիմալացման գործընթացը, Արմավիրի մարզում անցում է կատարել համընդհանուր ներառական կրթության, Ասիական բանկի մասնակցությամբ 107 միլիոն դոլար է տրամադրվել դպրոցների վերանորոգման համար։ Քննարկվում է կրեդիտային համակարգի ներմուծումը10-12-րդ դասարաններում։ Սահմանված չափի կրեդիտներ ստանալով՝ աշակերտները հաջողությամբ կավարտեն դպրոցը և միանգամից կընդունվեն բարձրագույն կրթական հաստատություններ։ Հաջորդ քայլով հանում են գնահատումը տարրական դասարաններում, քանի որ այդ տարիքում երեխաների համար գնահատումը մեծ սթրես է լինում։ Այդ համակարգը գործում է շատ եվրոպական երկրներում։ Նախ պետք է երեխային որևէ բան սովորեցնել, հետո միայն նրա գիտելիքը ստուգել և գնահատել։

Եզրակացություն։ Մեր երկրում գիտությունը դեռ այդքան էլ զարգացած չէ։ Սակայն նրա տնտեսության զարգացվածությունը, միջազգային հարաբերություններում դիրքը կախված է գիտական մակարդակից։ Գիտությունը պետության հիմքն է։ Գիտությամբ կարող ես հաղթել թե՛ զենքին, թե՛ ուժին, թե՛ գումարին, քանի որ եթե կա գիտական համակարգ, կլինի և՛ գումար, և՛ զենք, և՛ հարգանք միջազգային ասպարեզում։

Հավանեցի՞ր. տարածիր