Գրում եմ հեքիաթերեն

Սոնա Միքայելյան

համար 192 հիմնական դպրոց

5-րդ դասարան

Սոնան մի չքնաղ ու խելացի աղջիկ էր: Բայց չնայած իր փոքր տարիքին՝ նա չէր հավատում հրաշքների: Կարծես մեծահասակ լիներ:

Մի օր դպրոցից տուն վերադառնալիս Սոնան մի սքանչելի առվակ տեսավ։ Նա անմիջապես ցանկացավ խմել սառնորակ ջրից։ Մոտեցավ, պարզեց ձեռքերը, սակայն շատ անսպասելիորեն ընկավ առվակի մեջ և հայտնվեց մի սաղարթախիտ անտառում։ Անտառը լի էր երփներանգ ծաղիկներով, անուշահամ աղբյուրներով և այլակերպ կենդանիներով։ Ամեն ինչ այնքան անսովոր էր։ Սկզբում Սոնան կարծեց, թե երազ է տեսնում, սակայն հետո հասկացավ, որ դա երազ չէ։ Հանկարծ ծառի մոտ նա տեսավ զարմանալի արարածների, որ կարծես քայլող մրգեր լինեին։ Նրանք տարան Սոնային իրենց թագավորական երկիրը։ Այդ երկիրը բոլորովին նման չէր սովորական մի պեոտւթյան։ Այնտեղ չկային մեքենաներ, և մարդիկ ճանապարհորդում էին թռչունների վրա։ Կային դաժան կախարդներ։ Կային նաև փերիներ, որոնք ունեին թևեր և կատարում էին միայն բարի գործեր։ Բազմերանգ ծաղիկները զրուցում էին մարդկանց հետ, իսկ արևը ջերմացնում էր մարդկանց սրտերը։ Բոլորն այնքան երջանիկ էին, կարծես թե չունեին ոչ խնդիր։ Սակայն դա այդպես չէր․ նրանք ունեին դժվարություններ, և ավելի շատ, քան Սոնան։ Պարզապես այդ մարդիկ ապրում էին հրաշքի մեջ և աշխատում էին անտեսել բոլոր նեղությունները: Երբ Սոնան տեսավ այդ հեքիաթը, նրա հոգին հրաշքով լցվեց:

Հեռվում աղջիկը տեսավ թագավորական պալատը՝ այնքան գեղեցիկ, որ նա ցանկացավ ներս մտնել: Ներսից պալատն ավելի սքանչելի էր: Այնտեղ ամեն ինչ ոսկուց էր պատրաստված: Սոնան մեծ հետաքրքրությամբ շրջեց պալատում: Շատ զարմանալի էր, քանի որ դղյակում ոչ ոք չկար: Հանկարծ նա տեսավ ադամանդներով զարդարված գահ, որի վրա ինքնագոհ նստած էր թագավորը:

Այդ աշխարհում բոլորը յուրահատուկ էին, և տեսնելով Սոնային՝ թագավորը շատ զարմացավ, քանի որ նա ոչ մի յուրահատկություն չուներ: Սոնան պատմեց, թե ինչպես է այնտեղ հայտնվել, և խնդրեց որևէ յուրահատկությամբ օժտել իրեն: Թագավորը երկու ադամանդ ցույց տվեց՝ կարմիր և կապույտ։ Նա ասաց, որ պակասում է երրորդը։ Սոնան պետք է գտներ այն, որպեսզի օժտվեր որևիցե յուրահատկությամբ։ Թագավորը չասաց, թե որտեղ փնտրել երրորդ ադամանդը։ Միայն նշեց, որ այն դեղին է և շողշողուն։

Սոնան դուրս եկավ պալատից և ճանապարհ ընկավ։ Նա չգիտեր, թե ուր է գնում, քանի որ չէր ճանաչում այդ աշխարհը։ Երկար քայլելուց հետո անտառ հասավ։ Անտառը շատ գեղեցիկ էր։ Այնտեղ ապրում էին բազմաթիվ զարմանալի արարածներ՝ կենդանիներ, թզուկներ և այլն։ Թզուկներն ապրում էին սնկե տնակների մեջ։ Սոնան որոշեց հարցնել նրանց դեղին ադամանդի մասին, սակայն ապարդյուն։ Ոչ ոք չգիտեր։ Մնացել էր վերջին թզուկը, ում աղջիկը ևս հարցրեց։ Թզուկը ցույց տվեց ճանապարհը և հեռացավ։

Ճանապարհին Սոնան տեսավ կախարդի տունը։ Այն կանգնած էր աքլորի ոտքերի վրա։ Սկզբում աղջիկը վախեցավ, հետո որոշեց դուռը թակել։ Դուռը բացեց մի տգեղ կին։ Նրա մազերը խճճված էին, իսկ քիթն աննկարագրելի մեծ։ Կինը չար տեսք ուներ։ Երբ Սոնան ներս մտավ, հասկացավ, որ այդպիսի աղտոտ տուն երբեք չէր տեսելԱյնտեղ պահվում էին աշխարհի ամենագարշելի կենդանիները։ Տունն ամբողջությամբ պատված էր տատասկներով։ Կախարդն առաջարկեց թեյել, սակայն Սոնան մերժեց, քանի որ շտապում էր փախչելու այդ վայրից։ Ճանապարհին Սոնան որոշեց հանգստանալ և նստեց մի կոճղի։ Շուրջն այնքան հիասքանչ էր։ Չնաշխարհիկ թիթեռներն իջել էին գույնզգույն ծաղիկների վրա։ Կենդանիները քրտնաջան աշխատում էին, իսկ թզուկները անվերջ զրուցում։

Ամեն ինչ այնքան սքանչելի էր, որ Սոնայի սիրտը հրժվանքից թրթռում էր։ Նա մի ակնթարթ փակեց իր աչքերը։ Մոռացավ բոլոր դժվարությունների մասին և հիշեց միայն լավ օրերը։ Սոնան այնքան երջանիկ էր։ Կարծես թևեր ունենար և սավառներ երկնքում։

Երբ Սոնան բացեց աչքերը, տեսավ իր դիմաց դրված դեղին ադամանդը։ Նա ուրախության ճիչ արձակեց և միանգամից վերցրեց այն։ Երբ դիպչեց ադամանդին, հայտնվեց այն առվակի մոտ, որտեղից փորձում էր ջուր խմել։ Սոնան տխրեց, քանի որ կարծեց, թե չի օժտվել ոչ մի յուրահատկությամբ։

Բայց հետո նա հասկացավ, որ իր կյանքը փոխվել է, և այն յուրահատկությունը, որ ավելացավ Սոնայի կյանքում ՀՐԱՇՔԻՆ հավատալն էր։

Հավանեցի՞ր. տարածիր