ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Միջնադարեան մեծատաղանդ հայ բանաստեղծ Ֆրիկի «Տաղերը» լոյս են տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Ֆրիկից պահպանուել են մօտ 5 տասնեակ բանաստեղծութիւններ, որոնցից լաւագոյններն ընդգրկուած են համաշխարհային պօէզիայի գանձարանում: Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու յստակ լեզուով։ Ահա թէ ինչպէս է հէնց ինքը Ֆրիկը գրում իր մասին. «Ֆրիկը յանցեղ պարզ է խօսել, որ ամենայն մարդ իմանայ»:
«Իմ գրադարանը» մատենաշարի իւրաքանչիւր գրքում ներկայացուած են հայ դասական գրողների լաւագոյն գործերը: Մատենաշարը հասցէագրուած է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին եւ առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականութիւնը:
Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ: