Մերի Ղազարյանն ընդամենն ութ տարեկան է․ ծնվել է 2012 թվականին։ Ապրում է Սյունիքի մարզի Խոտ գյուղում։ Նա անչափ սիրում է գրել և «Կրթադիտակին» է ուղարկել իր շատ փոքրիկ շարադրությունը, որ ներկայացնում ենք գրեթե առանց խմբագրման։
Ես աշխարհին նայում եմ իմ մանկության բաց պատուհանից: Տեսնում եմ իմ գեղեցիկ երկիրը, իմ ընտանիքը, իմ դպրոցը, իմ դասնկերներին և ինձ ջերմ ու հարազատ մարդկանց: Իմ գլխավերևում կապույտ երկինքն է, բայց ոչ խաղաղ, քանի որ պատերազմ էր: Ցավոք սրտի այս պահին աշխարհին նայող իմ պատուհանից այնքան էլ ուրախություն չեմ տեսնում:
Մեր հայրենիքը Հայաստանն է: Ես երջանիկ եմ, որ հայ եմ: Շատ եմ սիրում իմ հայրենիքը՝ իմ Հայաստանը՝ իմ տունը: Տուն կարող է կառուցվել ամեն տեղ, բայց դրանք երբեք հայրենի տուն չեն լինի: Մենք պետք է ապրենք մեր հայրենիքում, սովորենք, աշխատենք, կառուցենք: Ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ բոլորը համերաշխ են, երջանիկ, սիրալիր ու առողջ: Ես երբեք չեմ մոռանա իմ հայրենիքը, իմ ծննդավայրը, իմ տունը, իմ օդն ու ջուրը: