Այն, որ հայերը հնագույն ժողովուրդ են, որ չափազանց հյուրասեր են, որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, և որ Արարատը հայերի սրբազան լեռն է, ի սկզբանե գիտեն մեր երկիր այցելող բոլոր զբոսաշրջիկները: Սակայն կան որոշ փաստեր էլ, որոնք նրանք և գուցե հայերից շատերս նույնպես չգիտենք: Առանձնացրել ենք դրանցից յոթը:
- Երկար ժամանակ եվրոպացիները ծիրանն անվանում էին «հայկական խնձոր»: Սակայն դրանից հազարամյակներ առաջ էլ ասորիները, արամեացիները, բաբելացիները ծիրանենին կոչել են «արմենիակա»:
- Օտարների համար հայկական կերակուրը շատ աղի է, ինչը պայմանավորված է նրանով, որ շոգին աղն օգնում է երկար պահպանել սնունդը:
- Այլազգիներին զարմանացնում է նաև այն, որ շախմատը Հայաստանի դպրոցներում պարտադիր առարկա է, որից աշակերտներն անգամ քննություն են հանձնում:
- Մեր երկրի հյուրերին անակնկալի է բերում արագիլների առատությունը, հատկապես «Արգիլների գյուղը» Նորավանքի ճանապարհին, որտեղ այդ թռչունը բույն է հյուսել գրեթե յուրաքանչյուր սյան վրա:
- Համեստ տարածքով Հայաստանը գտնվում է միանգամից վեց տարբեր կլիմայական գոտում՝ խիստ ցամաքայինից մինչև ձյունամերձ:
- Աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերվել է ներկայիս Հայաստանի տարածքում՝ Արենի համայնքում: Ենթադրվում է, որ կոշիկը ավելի քան 5500 տարեկան է:
2014 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական լավաշն ընդգրկեց մարդկային քաղաքակրթության ոչ նյութական ժառանգության ցանկում: