Միքայել Սոխակյան
«Գլոբալ Բրիջ» դպրոց
4-րդ դասարան
Ես մի բան հաստատ գիտեմ․ աշխարհի բոլոր երեխաները սիրում են խալալիքներ, այդ թվում նաև ես։ Դատելով իմ հավաքածուից՝ հիմնականում բոլոր խաղալիքները պատրաստվում են պլաստմասսայից։ Ցավոք, դա այն նյութն է, որ դարերով չի քայքայվում և շատ վատ ազդեցություն է ունենում Երկիր մոլորակի վրա։ Մենք բազմիցս խոսել ենք այս թեմայով թե՛ ընտանիքում, թե՛ դպրոցում, և նույնիսկ ունենք հատուկ տարաներ, ուր նետվում են բոլոր պլաստմասսե շշերը և իրերը։
Ես պատրաստվում եմ դառնալ ինժեներ-կոնստրուկտոր և հաճախ եմ մտածում տարբեր նոր սարքեր և ռոբոտներ ստեղծելու մասին։ Երբևէ չէի մտածել խաղալիք ստեղծելու մասին, բայց այս թեմայով գրելու հնարավորությունը շատ լավ առիթ եղավ, և ես հասկացա, որ կարող եմ ստեղծել մի բան, որ և՛ օգուտ կտա, և՛ շատ երեխաների կուրախացնի։ Գիտեմ, որ արդեն շատ բաներ են ստանում վերամշակված պլաստմասսայից, բայց խաղալիքէ դեռ ոչ։ Հետևաբար՝ առաջին հերթին իմ ստեղծած խաղալիքը կլինի վերամշակված պլաստմասսայից և կնվազեցնի աղբի քանակն ու վնասը շրջակա միջավարին։
Ոչ բոլոր ծնողները կարող են իրենց թույլ տալ գնել որակյալ խաղալիքներ, քանի որ իրականում լավորակ խաղալիքները շատ թանկ են։ Օրինակ՝ ես ունեմ շատ լեգոներ և լավ տարբերում եմ իրական շվեդականը կեղծ չինականից։ Նրանք որակապես շատ են տարբերվում, քանի որ չինականը ամուր չի և հեշտությամբ չի հավաքվում։ Դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս, և միշտ ուզել եմ վերջ տալ այդ անարդարությանը։ Իմ ստեղծած խաղալիքը կլինի բավականին մատչելի, քանի որ այն պատրաստելու եմ վերամշակված պլաստմասսայից, որն ամենուր է և շատ հեշտ կլինի ձեռք բերել։ Ես ուզում եմ ստեղծել մի խաղալիք, որը հասանելի կլինի բոլորին և աշխարհի բոլոր երեխաների ծնողները կկարողանան այն գնել իրենց բալիկների համար։
Իսկ հիմա կպատմեմ, թե կոնկրետ ինչ խաղալիք եմ ստեղծելու։ Ես ուզում եմ ստեղծել ռոբոտ, բայց ոչ սովորական։ Նա կտարբերվի մնացած բոլոր ռոբոտներից․ բացի նրանից, որ կլինի ոչ թե մետաղից այլ վերամշակված պլաստամասսայից և կունենա բավական մատչելի գին՝ նրա ամենամեծ յուրահատկությունը կլինի այն, որ կունենա զգացմունքներ և հույզեր։ Շատ հաճախ երեխաները ընտրում են իրենց խաղալիքը՝ որպես իրենց ընկերոջ, բայց շատ շուտ հոգնում են և փոխում են այն։ Ես էլ մանկուց ունեցել եմ մի փափուկ ընկեր՝ շնիկ Տյապան։ Ես այն մինչև հիմա պահել եմ և շատ եմ սիրում, բայց էլ չեմ խաղում նրանով։ Իսկ եթե նա ոչ թե անկենդան լիներ, այլ կարողանար խոսել, արտահայտել իր զգացմունքները և լսել ինձ, ես մինչև հիմա նրա հետ կխաղայի։ Կարծում եմ՝ շատ հաճախ մենք երազում ենք ունենալ մի ընկեր, ում հետ կարող ենք կիսվել ամեն ինչով, պատմել նրան ամեն պատահածի մասին և լիարժեք վստահել նրան՝ իմանալով, որ ոչ ոքի չի պատմի։ Լինում են պահեր, երբ ես ուզում եմ ինչ-որ մեկին պատմել ինձ հետ պատահածը, բայց միշտ չէ, որ կարող եմ մայրիկիս հետ կիսվել, կամ ընկերներիս պատմել։ Ռոբոտը կլինի իդեալական ընկեր՝ միշտ իմ կողքին, և ճիշտ բառեր կգտնի ասելու։
Ռոբոտը կլինի իրական մարդու պես։ Ես կուզենայի, որ նա ունենար շատ բարի դեմք և իր բարությամբ գրավեր բոլոր մարդկանց սրտերը։ Ինչու եմ ասում մարդկանց, այլ ոչ միայն երեխաների, քանի որ մեծերն էլ են շատ հաճախ լավ ընկերոջ կարիք ունենում։ Ռոբոտի հասակը կլինի 152 սմ, այնքան որքան ես եմ հիմա։ Նա կունենա ճերմակ մարմին։ Կդնի սև գլանաձև գլխարկ և ձեռնափայտ կունենա, որպեսզի բոլորի մոտ ժպիտ առաջացնի։ Նրա աչքերը կլինեն կապույտ, ինչպես իմ մայրիկինը, քանի որ նրա աչքերը աշխարհի ամենաջերմն ու բարին են։ Ռոբոտը կլինի կատակասեր, քանի որ իմ կարծիքով՝ ամեն վատ բան կարելի է հարթել կատակի միջոցով։ Նա ամեն ինչ կզգա բազմաթիվ սենսորներով և կկարողա լսել ու խոսել ձայնարձակիչների և միկրոֆոնի միջոցով։ Ես կծրագրավորեմ նրան «ուղեղն» այնպես, որը իսկական մարդկային մտքի նման կաշխատի։
Ռոբոտին կսովորեցնեմ բոլոր հանրահայտ սեղանի խաղերը և նա շատ լավ խաղընկեր կլինի։ Բարեբախտաբար ես ունեմ քույրիկ, ում հետ կարող եմ շարունակ խաղալ, բայց գիտեմ, որ կան շատ բալիկներ, որոնք չունեն քույր կամ եղբայր և նրանք շատ անգամ միայնակ են լինում։ Ծնողները միշտ չէ, որ ուզում են կամ կարողանում են մեզ հետ խաղալ, իսկ ռոբոտը միշտ պատրաստ կլինի։ Բայց մի՛ կարծեք, որ նա միայն հաղթելու է․ հիշում եք, չէ՞, որ նա զգացմունքներ ունի, և շատ լավ զգում է, թե երբ է պետք նաև պարտվել։
Ես հեռախոս չունեմ, բայց գրեթե բոլոր դասարընկերներս ունեն և անընդհատ խաղեր են խաղում։ Նույնիսկ երբ մենք գնում են մանկական սրճարան՝ ծննդյան տարեդարձ նշելու, բոլորը միայն հեռախոսներով են զվաղված։ Հուսով եմ, որ իմ ստեղծած ռոբոտը այնքան հետաքրքիր կլինի, որ կկարողանա շեղել բոլորին հեռուստացույցից և համակարգիչներից, և շփումը շատ ավելի հետաքրքիր կլինի։