Կարդա և գունավորիր 8 / Թե ինչու… Հեքիաթներ կատվազգիների մասին

ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Կատուներն ապրում են մեր շուրջը և մեզ համար սովորական կենդանիներ են: Նրանց մի մասը բնակվում է մեր բնակարաններում, մյուս մասը՝ փողոցներում, բակերում: Բոլորս էլ սիրում ենք կատուներին, մանավանդ՝ կատվի ձագերին, որոնք ժիր ու կայտառ են և հաճույքով խաղում են երեխաների հետ:

​Բայց արդյո՞ք գիտեք, սիրելի՛ երեխաներ, որ առյուծները, հովազները, վագրերը նույնպես կատուներ են: Այո, այո, մի՛ զարմացեք, նրանք նույնպես կատվազգի են, այսինքն մեր կատուների ազգականներն են, միայն թե վայրի են և ապրում են բնության մեջ:

Սիրելի՛ երեխաներ, կարդալով հեքիաթների այս շարքը, դուք կիմանաք, թե ինչո՞ւ առյուծին ընտրեցին գազանների արքա, կամ թե ինչու վագրի մորթին դարձավ շերտավոր: Եվ ոչ միայն կարդացե՛ք, այլև գունազարդե՛ք գրքույկում զետեղված նկարները, և դրանով դուք շատ բան կիմանաք ընտանի և բնության մեջ ապրող վայրի կատվազգիների մասին:

Ձեզ շատ սիրող՝ Ճուղուր Երևանցի

Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ:
Նյութն արգելափակված է:

Մուտք գործեք կամ գրանցվեք այն դիտելու համար:

Հավանեցի՞ր. տարածիր