Ներկայացնում ենք գեղեցիկ և քիչ հանդիպող հայերեն շրջասույթներ, որոնցով կարող եք գույն ու պատկերավորություն հաղորդել ձեր ստեղծագործական աշխատանքներին.
- Ադամի արհեստ – այգեգործություն
- անապատի մակույկ – ուղտ
- անզարթնելի քուն – մահ
- անծուխ կրակ – օղի
- անտառի նահապետ – կաղնի
- աշխարհի տանիք – Էվերեստ
- ավտոմոբիլային արքա – Հենրի Ֆորդ
- արեգակի դուստր – լուսին
- արևային խմիչք – կոնյակ
- արծաթե թռչուն – ինքնաթիռ
- Բաքոսի աշակերտ – գինեմոլ
- Բոսֆորի հիվանդ – Թուրքիա
- դարչնագույն ժանտախտ – ֆաշիզմ
- եդեմական տարազով – բոլորովին մերկ
- երկրորդ հաց – կարտոֆիլ
- ընդերքի հետախույզ – երկրաբան
- լուռ հիշատակարան – խաչքար
- կամուրջներ չհանդուրժող գետ – Արաքս
- կապույտ երակ – գետը քարտեզին
- Կիլիկիայի արծվաբույն – Զեյթուն
- կյանքի գետ – արյուն
- համաշխարհային ժանդարմ – ՆԱՏՕ
- Հայաստանի միջնաբերդ – Արցախ
- հողե բարձ – գերեզման
- ձեղնահարկի բնակիչ – անտուն
- ձմեռվա ձիավոր – ուշ աշնան ցուրտ
- մահվան վաճառական – զինագործ
- մահվան փոշի – թմրանյութ
- Մեծ Չարչարյալ – Քրիստոս
- ներքին դատավոր – խիղճ
- շշի ասպետ – հարբեցող
- ոսկե հորթի երկրպագու – փողամոլ
- ջունգլիների արքա – վագր
- սիրո տուն – սիրտ
- քարացած երաժշտություն – ճարտարապետություն