Հնդկաստան

Հնդկաստանը մեծ ու գեղեցիկ երկիր է, որը գտնվում է Հարավային Ասիայում: Ունի 1 միլիարդից ավելի բնակիչ:

Մայրաքաղաքն է Դելին:

Երևի լսել ես, որ Հիմալայան լեռներն աշխարհում ամենաբարձրն են. դրանք գտնվում են Հնդկաստանում:

Բոմբեյը աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքն է. այնտեղ ապրում է մոտ 15 միլիոն մարդ:

Հնդկաստանի բնությունը խիստ բազմազան է. կան և՛ արևադարձային լողափներ, և՛ անապատներ, և՛ ձյունածածկ լեռներ:

Հնդկաստանն աշխարհի ամենաանձրևոտ երկիրն է:

Փիղը հնդիկների ամենասիրած կենդանին է:

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում գտնվում է Հայոց մարդասիրական ճեմարանը, որտեղ սովորում են նաև Հայաստանից, Իրանից և Իրաքից եկած հայ երեխաներ: Տարվա ընթացքում մի քանի միլիոն մարդ գալիս է Հնդկաստան` այս հետաքրքիր երկիրն ու շքեղ Թաջ Մահալը տեսնելու:

Բարևելիս հնդիկները ձեռքերը ծալում են, ափերն իրար կպցնում և ասում` նամըշտե՛: Դա նշանակում է «ես ձեր առջև խոնարհվում եմ»:

Հավանեցի՞ր. տարածիր