Սուտ խոսել չի կարելի: Չի կարելի չարությամբ ու չար նախանձով լցվել ընկերոջ, բարեկամի, հարևանի հանդեպ: Չի կարելի խարդախությամբ և խաբեբայությամբ իրականացնել երազանքներն ու ցանկությունները՝ ինչքան էլ վեհ ու նվիրական լինեն նրանք: Չի կարելի պարսատիկով թռչուններին ու կենդանիներին հալածել: Չի կարելի ծառ կտրել, ծաղիկներ պոկոտել, տրորել, աղբյուրի ակը աղբով լցնել… Օ՜, մեր կյանքում ինչքան բաներ կան, որ չի՛ կարելի անել, իսկ եթե արդեն քեզ թույլ ես տվել գործել այդ տմարդի արարքներից որևէ մեկը, ապա անպայման, որպես մարդ, այնքան կփոքրանաս, որ քեզ այլևս ոչ ոք չի նկատի, և ընդհանրապես կկորչես, ինչպես այս գրքում ապրող Մուշեղ անունով տղան, որին փրկելու համար երկար ու դժվարին ճանապարհ պետք է անցնել: