Շտապե՛ք գրանցվելու և մասնակցելու մեր կազմակերպած վերապատրաստումներին
ՈւՍՈՒՑԻՉՆԵՐ
Հարգելի՛ ուսուցիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ «Էդիթ Պրինտ» հրատակաչությունը, ԿԳՄՍ նախարարության կողմից ընդգրկվելով ուսուցիչների հերթական ատեստավորման համար երաշխավորված կազմակերպությունների ցանկում, պատրաստվում է հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը 13 առարկաներից`
- Հայոց լեզու և գրականություն,
- Հայրենագիտություն,
- Հայոց պատմություն,
- Համաշխարհային պատմություն,
- Բնագիտություն,
- Մաթեմատիկա,
- Ֆիզիկա,
- Քիմիա,
- Կենսաբանություն,
- Տեխնոլոգիա,
- Կերպարվեստ,
- Անգլերեն,
- Տարրական (դասվարներ)։
Դասընթացներն իրականացվելու են պետական ֆինանսավորմամբ:
Դասընթացները կազմակերպվելու են Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:
Ծրագիրը բաղկացած է 110 ժամից:
Դասընթացները տևելու են 15-20 օր և իրականացվելու են առկա, հեռավար և համակցված (առկա+հեռավար) ձևաչափերով:
Դասընթացները վարելու են տվյալ ոլորտում հայտնի բազմափորձ մասնագետները։
ՏՆՕՐԵՆՆԵՐ
Հարգելի՛ տնօրեններ և տնօրենի հաստիքի հավակնորդներ, սիրով տեղեկացնում ենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ընդգրկվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում (տնօրենների վերապատրաստում) իրականացնող երաշխավորված կազմակերպությունների ցանկում և արդեն սկսել է մասնակիցների գրանցումը: Կազմակերպությունը հագեցած է համապատասխան ուսումնամեթոդական գրականությամբ և ծրագրի իրագործմանը օժանդակող ձեռնարկներով՝ ուսումնական մոդուլ, բաշխման նյութեր։ «Էդիթ Պրինտը» նաև ապահովված է պահանջվող ողջ նյութատեխնիկական բազայով: Դասընթացները կանցկացվեն Երևանում՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում (Դավիթ Մալյան 43, հեռ.՝ 010 52 08 48, բջջ. 095 52 08 48), ինչպես նաև ՀՀ բոլոր մարզերում՝ առկա և հեռավար ձևաչափերով: Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- ԿԳՄՍ նախարարի և «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի տնօրենի անունով դիմում (ձև 1, լրացվում է տեղում),
- 3 x 4 չափի լուսանկար,
- անձնագրի պատճեն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
- աշխատանքային գրքույքի պատճենը կամ քաղվածքը,
- արական սեռի ներկայացուցիչները նաև զինգրքույկի պատճեն,
- մասնագիտական գիտելիքները և կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
- «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի 1570058307060100 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենների հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև բնօրինակները, (որոնք տեղում կվերադարձվեն):
- դասընթացի արժեքը կազմում է 80 000 ՀՀ դրամ՝ իր մեջ ներառելով գրենական պիտույքներ, ուսումնական նյութեր, ընդմիջումներին՝ սուրճ և սնունդ,
- դասընթաց բաղկացած է 90-ժամյա ծրագրից և տևելու է 15 օր,
- դասընթացը կվարեն փորձառու և արհեստավարժ մասնագետներ,
- դասընթացը կիրականացվի բարեկարգ և տեխնիկապես հագեցված լսարաններում:
Դիմումերը ընդունվում են հունիսի 7-22-ը ներառյալ, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում (Դավիթ Մալյան 43, հեռ.՝ 010 52 08 48, բջջ. 095 52 08 48), ամեն օր՝ 10:00-18:00 (բացի շաբաթ-կիրակի օրերից): Վերապատրաստաման դասընթացները կսկսվեն հունիսի 24-ին և կտևեն մինչև հուլիսի 14-ը:
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 010 52 08 48, 095 52 08 48 հեռախոսահամարներով: