Վերլուծություն

Մարգարիտա Թորոսյան

Ջ. Աբրահամյանի անվան համար 111 հիմնական դպրոց

9-րդ դասարան

«Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքն ինձ սովորեցրեց, որ ամեն ինչ չես կարող ճիշտ գնահատել ըստ արտաքին գեղեցկության: Որ մարդ իրեն միշտ պետք է սիրի, սակայն գոռոզ կամ ինքնասիրահարված չլինի։ Ինչպես շատ ստեղծագործություններում ենք տեսնում, գոռոզությունը երբեք լավ ավարտի չի հանգեցնում:       Որքան էլ հաճելի է, երբ գեղեցիկ ես, միևնույն է, առաջնայինը մարդու ներքինն է` հոգու գեղեցկությունը: Այժմյան դարաշրջանին հատուկ է ծերությունը կոծկել. այսօր հիմնականում վիրաբուժական միջոցներով են փորձում երիտասարդ երևալ, բայց իմ կարծիքով՝ ամեն տարիք յուրովի է գեղեցիկ, ու պետք չէ ունենալ գեղեցիկ, երիտասարդ արտաքին, բայց ներքին ծերություն, չարություն։ Ստեղծագործության գլխավոր հերոսը` Դորիան Գրեյը, վեպի սկզբում ծնեց գեղեցիկ զգացումներ իր հանդեպ, լավ մարդու տպավորություն թողեց: Իմ կարծիքով՝ նա կտրուկ փոխվեց դեպի վատը իր բացառիկ գեղեցկության և Լորդ Հենրիին լսելու պատճառով: Նա ընկնում է Լորդ Հենրիի ազդեցության տակ․ նրան սխալ ճանապարհով է տանում Հենրին:

Դորիան Գրեյը երբեմն գիտակցում էր իր կատարած սխալները․ տեսնելով դիմանկարի վրա կատարվող փոփոխությունները՝ ուզում էր շտկել ինչ-որ բան։ Սակայն Հենրին նրան մոլորեցնում էր: Իսկ վերջում սպանելով իր ամենամտերիմ ընկերոջը`Հուլլորդին՝ Դորիան Գրեյը զղջում է, որոշում է դառնալ լավը: Բայց երբ ստուգում է դիմանկարը, տեսնում է՝ որևէ փոփոխություն չկա, և հակառակը՝ ինքն ավելի տգեղ է դարձել , կամենում է ոչնչացնել կտավը: Վերացնելով իր հոգու պատկերը՝ նա սպանում է իրեն , իսկ պատկորը վերստին դառնում է հին ու գեղեցիկ Դորիան Գրեյի դիմանկարը:  
Գիրքն ընթերցելու խորհուրդ կտամ ոչ միայն իմ ընկերներին, այլ բոլորին՝ անկախ տարիքից․ համոզված եմ, որ բոլորին դուր կգա: Յուրաքանչյուր հասակում մարդ ամեն ինչ իր անհատական կերպով է ընկալում: Իմ կարծիքով՝ եթե մարդ կարդա այս ստեղծագործությունը, եթե նրա մեջ թեկուզ չնչին չարություն էլ լինի, այն կվերանա, և նա հնարավորություն կստանա փոխվել դեպի լավը:

Արթուր Քոնան Դոյլի «Արնագույն գործը» և «Չորսի նշան» ստեղծագործություններն ինձ շատ դուր եկան, սովորեցրին, որ պետք չէ ամեն ինչ տեսնել և հասկանալ միամիտ կերպով: Սովորեցի նաև, որ եթե մարդն իր աշխատանքը շատ սիրում է, ապա անպայման հարազատ բնագավառում կգրանցի հաջողություններ: Միայն թե անարդար էր այն, որ ամենաբարդ գործերը միշտ ավարտին էր հասցնում Շերլոք Հոլմսը, իսկ բոլորի առջև փառաբանվում էր Լեսթրեյդը կամ Գրեգսոնը, որոնք արագաշարժ են ու եռանդուն, սակայն մակերեսային են նայում գործին, և միմյանց փառքին խանդում: Իրականում նրանք հաճախ են սխալ հետքի վրա դուրս գալիս:

Այս ստեղծագործությունը շատ հետաքրքիր ավարտ է ունենում․ հերոսներից Վաթսոնն և Մերի Մորսթենը սիրահարվում են և որոշում ամուսնանալ: Մերի Մորսթենին չէր հետաքրքրում գանձերը, և երբ Վասթենը իմանում է գանձերի կորստի մասին, այդ ժամանակ է միայն համարձակություն ունենում Մորսթենին խոստովանելու իր սերը: Մինչ այդ վախենում էր, թե Մորսթենը կարող է մտածել՝ ինքը գանձերի համար է ցանկանում իր հետ ամուսնանալ:
Խորհուրդ կտամ իմ ընկերներին կարդալ գործը, որովհետև իսկապես շատ հետաքրքիր է: Ես երբ, կարդում եմ ցանկացած ստեղծագործություն, կարծես այդտեղի բոլոր դեպքերին իրականում ներկա լինեմ: Եվ այս ստեղծագործության մեջ, երբ Հոլմսը բացահայտում է ճշմարտությունը, այն այնքան պարզ է թվում, որ մտածում ես՝ ինչպե՞ս կարող էիր ինքդ չկռահել:

Հերման Մելվիլի «Մոբի Դիք» վեպը պատմում է կետորսության մասին, հերոսների անհավատալի արկածների, դաժան օրերի, չարի և բարու հակադրության, անհավասար պայքարի և Աստծո գոյության մասին:
Այս վեպը ինձ սովորեցրեց, որ եթե մարդն իր առջև նպատակ է դրել, անպայման պետք է հասնի դրան, սակայն չպետք է վտանգի տակ դնի աշխարհի ամենաթանկ բանը` կյանքը. այն էլ մնացածի կյանքը նույնպես խլելով: Սովորեցրեց տարբեր խավերի մարդկանց մասին, Աստծուն հավատալու մասին: Ինձ նաև բազում տեղեկություններ տվեց կետաձկների մասին:

Այս վեպում մանրամասնորեն ներկայացվում է նավազների կենցաղը կետորսության ժամանակ: Գիրքը շատ հետաքրքիր էր իր զարգացումներով: Կերպարներից ինձ համար առեղծվածային էր Ֆեդալլահը: Հետաքրքիր էր Ճերմակ կետաձուկը` Մոբի Դիքը, որը այնքան ուժ ուներ, որ ամեն ինչին դիմակայեց, թեպետ երբ նրա կերպարում մի շատ հանգիստ, խաղաղ կետաձկան էիր տեսնում: Վեպի վերջում ողջ մնաց պատմողը`Իսմայելը: Դա շատ ուրախալի փաստ էր, նաև զարմանալի: Նավի կործանումից հետո բոլորը հայտնվել էին ջրում. և երբ ջրապտույտը դադարում է, ծովի մակերեսին է հայտնվում Քվիկեգի համար պատրաստված դագաղը և այդ դագաղի մեջ նա մի քանի օր նավարկում է` շնաձկների, բազեների հանդիպելով: Հետո նա վերջապես առագաստանավ է տեսնում և փրկվում նրա շնորհիվ: Իսկ այդ նավը իր զավակներին այդպես էլ չգտած «Ռաքելն» էր:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչքը» նախընտրեցի ընթերցել, որովհետև արդեն կարդացել էի «Փոքրիկ Իշխանը», որը ինձ շատ էր դուր եկել: Եվ տեղյակ էի, որ «Գիշերային թռիչք» ստեղծագործությունը նրա առաջին գրվածքն է:
Այստեղ պատմվում է հեղինակի` Էքզյուպերիի կյանքի մասին: Այն ժամանակ նա եղել է Արգենտինայի օդանավակայանի տնօրենը: Նա պատմում է ավիափոխադրող ընկերության ղեկավար Ռիվիերի և օդաչուների մասին:
Գործը մանրամասնորեն ներկայացնում է օդաչուների դժվարին աշխատանքը: Այն ինձ սովորեցրեց, որ պետք չէ սպասել ինչ-որ հրահանգի, եթե գտնվում ես անելանելի իրավիճակում․ անհրաժեշտ է արագ գործել։
Խորհուրդ կտամ կարդալ իմ ընկերներին, հատկապես նրանց, ովքեր օդաչու են ցանկանում դառնալ: Կարելի է և պարզապես հետաքրքրության համար ընթերցել,
որովհետև, համոզված եմ, շատ նոր բաներ կսովորեք:
Այս ստեղծագործության մեջ ինձ շատ տխրեցրեց Ֆաբեի մահը, քանի որ նա դեռ նոր էր ամուսնացել, և նրան անհանգիստ սպասում էր կինը:

Հավանեցի՞ր. տարածիր