Գագիկ Բաղդասարյան
Տերյանի անվան համար 60 հիմնական դպրոց
5-րդ դասարան
Քայլում եմ ահա ես մի պուրակում,
Ուր հովն է մեղմիկ սահում,
Եվ արեգակն է ջերմագին շողում,
Ու կյանքն է չքնաղ եռում։
Այդպես հասա ես փողոց,
Ուր մռայլ էր ամեն ինչ։
Փողոցում մի մարդ տեսա.
Ինձնից դրամ էր խնդրում,
Ու հենց այդ պահին
Խեղճ նրա գլխին
Փողեր թափվեցին։
Եվ կյանքը ծաղկեց նաև այդ մասում։
Կային շուրջը շենքեր ու տներ բազում,
Տներից մեկում մի դուռ էր բացվում,
Մի գեղեցկուհի էր այդ դռան հետևում,
Ու տխուր էին աչքերը նրա:
Երբ շարունակեց այդ դուռը բացվել,
Ես տեսա, որ աղջիկը սայլակին է գամված,
Ու աչք չթարթած` ընկավ սայլակից։
Ու կանգնեց գետնին` որպես ձիգ վազորդ։
Շարունակեցի քայլել դեպի տուն,
Ու մի գեղեցիկ մեքենա տեսա,
Ձեռքս տանելով դեպի գրպանս`
Այնտեղ մի խոշոր բանալի գտա,
Երբ պատահական կոճակ սեղմեցի,
Այդ մեքենայից արձագանք լսեցի,
Ու ես գոռացի. «Հեքիա՜թ է կյանքը»։
Ու հենց այդ պահին պուրակի չքնաղ արևի շողից
Ես արթնացա…
***
Հեքիաթները մեր մանկության մի մասն են կազմում։ Հաճախ դրանք իրենց հետաքրքրարժությամբ գրավում են ոչ միայն փոքրերի, այլ նաև մեծերի սիրտը։
Հեքիաթների բազմերանգ աշխարհից ուզում եմ առանձնացնել ինձ համար ամենախորհրդանշանականը՝ «Արյունոտ Աինը»։ Հեքիաթը մոր օրհնանքի մասին է, որը շատ մեծ ուժ ունի, և միայն դա գնահատողը կարող է կյանքում մեծ հաջողությունների հասնել։ Այստեղ պատմվում է երեք եղբայրների մասին, որոնցից երկուսը ապերախտ էին, և միայն մեկը` ամենափոքրն էր հավատարիմ ու արժանի զավակ, որին և հաջողվում է մոր օրհնանքով փրկել երկու եղբայրներին և հաղթել հրեշ Աինին։ Այստեղ էլ, ինչպես բոլոր հեքիաթներում չարը պարտվում է։
Իսկ «Եսասեր հսկան» հեքիաթում չարը ոչ թե ոչնչանում, այլ` կերպարանափոխվում է։ Այդ անչափ գեղեցիկ ու ծաղկառատ այգին հրաժարվում էր բուսնել ժլատ ու չար հսկայի ներկայությամբ, ինչը և ստիպում է վերջինիս դառնալ բարի ու կամեցող։
Թումանյանի կախարդական գրչին է պատկանում «Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը» հեքիաթը։ Այն մեզ շատ բան է սովորեցնում՝ ներել, եթե նույնիսկ շատ դժվար է, սիրել ու գնահատել հարազատներին։ Այստեղ նաև «խառնված» էին չարն ու բարին, քանի որ մարդակերի աղջիկը, ինքն էլ լինելով մարդակեր, փրկեց թագավորի տղայի կյանքը։
Նույն գրչի արգասիքն է «Ոսկու կարասը» հեքիաթը։ Այստեղ ամեն մարդ կարասի մեջ տեսնում է այն, ինչին արժանի է։ Երկու գյուղացիները այնքան ազնիվ էին, այնքան բարի, որ նրանց չէր կարող գայթակղել ոսկու շլացուցիչ փայլը։
Որքան էլ մարդը գրագետ լինի և աշխատանք ունենա, շատ ճիշտ կլինի եթե նա որևէ արհեստ իմանա։ Դրանում մենք համոզվում ենք, երբ կարդում ենք «Անահիտը»։ Եթե սկզբում տպավորություն է, որ Անահիտն իրեն թանկացնում է և անիմաստ բան է պահանջում, երբ ստիպում է Վաչագանին գորգագործություն սովորել, ապա վերջում հասկանում ենք, որ հենց այդ գորգագործությունը փրկեց Վաչագանի կյանքը։
Զարմանահրաշ, իմաստուն, զվարճալի հեքիաթներից անվերջ կարելի է խոսել։ Նրանք միշտ մեզ լավ տրամադրություն են հաղորդում, քանի որ դրանցում միշտ թագավորում է բարին։ Իմ առանձնացրածներն այն հեքիաթներն են, որոնք, կուզենայի, կարդային աշխարհի բոլոր մանուկները, քանի որ նրանք սովորեցնում են ազնվություն, մարդասիրություն և ամենայն բարին։