***
«Գրանդ քենդի» ընկերության արտադրած 4 տոննա 410 կգ քաշ, 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն ունեցող հայկական շոկոլադե հսկան 2010 թ. սեպտեմբեր ամսին սահմանել է համաշխարհային ռեկորդ և Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը:
***
Եվրոպական լեզուներից ամենակարճ այբուբենն ունեն իտալերենը և ֆիններենը` ընդամենը 21 տառ, իսկ ամենաերկար այբուբենը Կովկասում ապրող աբազիններինն է` 71 տառ:
***
Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում ամենից շատ և ամենից բարձրաձայն խոսում են իտալացիները, որոնց հաջորդում են բրազիլացիներն ու մեքսիկացիները:
***
Աշխարհի ամենալռակյաց, քչախոս ժողովուրդները ֆիններն ու կանադացիներն են։
***
Աշխարհի ամենաթանկ գրքերից մեկը համարվում է Եվրոպայի առաջին տպագրիչ Գուտենբերգի՝ 1455 թ. հրատարակած «Աստվածաշունչը», որի մեկ օրինակի համար 1926 թ. վճարել են 35 հզ. դոլար: Ներկայումս այն պահպանվում է ԱՄՆ կոնգրեսում:
***
Նյու Յորքի «Four Seasons» հյուրանոցի համարն ամենաթանկ արժեցողն է ամբողջ աշխարհում: Մեկ գիշեր այստեղ անցկացնելու համար պետք է վճարել 44 հազար դոլար:
***
Լաս Վեգասը տիեզերքից երևում է որպես ամենապսպղուն կետը Երկրի վրա:
***
Հայ երգահան Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» ստեղծագործությունն ամենաառաջին օպերան է Արևելքի երաժշտական պատմության մեջ:
***
Ամենաարագ աճող բույսը նիվենին է (էվկալիպտ): Նոր Գվինեայում այն ընդամենը 15 ամսում աճել է 10,6 մ:
***
Աշխարհի ամենաթանկ կազմակերպությունը «Apple»-ն է, որը գնահատվում է 363 միլիարդ ԱՄՆ դոլար:
***
Աշխարհի ամենամեծ օդանավակայանը այսօր «Ալ Մակթումն» է Արաբական Միացյալ Էմիրություններում, որի գինը 33 մլրդ ԱՄՆ դոլար է:
Այն գործում է 2010 թ. հունիսի 27-ից և կարող է ընդունել նույնիսկ Airbus A 380 օդանավը, որն աշխարհում ամենամեծն է:
Օդանավակայանի ենթակառուցվածքների ընդհանուր մակերեսը կազմում է 140,000 ք/կմ, ինչը մի փոքր զիջում է եվրոպական Լիխտենշտեյն պետության մակերեսին (160,400 ք/կմ), կամ հավասար է 20 մլն ֆուտբոլի դաշտի մակերեսի:
Օդանավակայանը կարող է տարեկան ընդունել մոտ 160 մլն մարդ, որն ավելին է, քան Ռուսաստանի ամբողջ բնակչության թիվը:
Օդանավակայանի կառավարման աշտարակը ամենաբարձրն է Մերձավոր Արևելքում և կազմում է 92 մ, ինչն ընդամենը 1 մետրով է զիջում ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գտնվող «Ազատություն» արձանի բարձրությանը:
Այսօր դա ընդամենը օդանավակայան է, բայց շուտով դրա ենթակառուցվածքների շուրջ ծրագրում են կառուցել մի ամբողջ քաղաք Dubai World Central անունով, որի մի մասն էլ պիտի կազմի «Ալ Մակթումը»:
Համալիրը բաղկացած է լինելու ժամանակակից հյուրանոցներից, առևտրի կենտրոններից, երկհարկանի առանձնատներից, որոնք կարող են ապահովել 7500 մարդու բնակության և աշխատանքային պայմաններով:
***
Աշխարհի ամենահետաքրքրաշարժ, արտասովոր, նաև զվարճալի երևույթների տեղեկատուն, թերևս, Գինեսի ռեկորդների գիրքն է։
Նման «գրանցամատյան» ստեղծելու գաղափարը «Գինես» հրատարակչության կառավարիչ-տնօրեն Հյու Բիվերնն էր։ 198 էջանոց առաջին հատորը հրատարակվել է 1955 թ.: Հետագայում գիրքը տպագրվել է 35 լեզվով և ունեցել 262 հրատարակություն։
Գիրքը բաղկացած է` «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։
1974 Գինեսի ռեկորդների գիրքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։
Կազմեցին Նվեր Վիրաբյանը, Մոնիկա Թադևոսյանը