Աշխարհի ամենափոքր անկախ պետությունը Վատիկանն է: Այն գտնվում է Իտալիայի մայրաքաղաքի՝ Հռոմի կենտրոնում և ունի ընդամենը 0,45 ք/կմ տարածք: Այստեղ են գտնվում Կաթոլիկ եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինները:
Վատիկանի պետության գլուխը Հռոմի պապն է, ով երկիրը ղեկավարում է իր կողմից նշանակված նահանգապետի միջոցով: Վատիկանն ունի սեփական դրոշը, փոստային բաժանմունքը, երկաթուղային կայարանը և նույնիսկ դրամական միջոցը: Վատիկանում գործում է նաև առանձին հեռախոսային ցանց և ռադիոհեռարձակման կայան: Ֆինանսական եկամուտները հիմնականում գոյանում են աշխարհի կաթոլիկների դրամական նվիրատվություններից և զբոսաշրջությունից: Աղբյուր՝ http://www.filipoc.ru/interesting/kakaya-strana-samaya-malenkaya-v-mire