Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» (այսուհետ` Քաղաքականություն) տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց (այսուհետ` Օգտատեր, Դուք կամ Ձեր) վրա, որոնք օգտվում են մեր krtaditak.am կայքի (այսուհետ` Կայք) ծառայություններից կամ այդ ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:
Քաղաքականությունը կարգավորում է Կայքի օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:
Քաղաքականություն կիրառվում է կայքերի, ապրանքների, ծառայությունների և «Էդիթ Պրինտ» ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից հասանելի ցանկացած այլ ծրագրակազմի նկատմամբ:
Քաղաքականությամբ սահմանվում են Կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն Քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվելու Կայքում մատուցվող ծառայություններից:
1. Անձնական տվյալներ
Դուք կարող եք այցելել Կայք առանց գրանցվելու, սակայն Կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլփոստի հասցեն և մյուս տվյալները:
Երբ Դուք օգտվում եք Կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները ստանում և հավաքագրում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, դիտարկչի (բրաուզերի) անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ Օգտատերերի վերաբերյալ և Կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և համանման այլ տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ իմանալու և վերլուծելու Կայքից առցանց օգտվողների վարքագիծն ու միտումները: Մենք ստանում ենք նաև տեղեկություններ Կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմար և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ՝ Ձեր էլհասցեն, գաղտնաբառը և այլն:
2. 18 տարին չլրացած անձանց տվյալների գաղտնիություն
Մենք չենք հավաքում կամ պահանջում տվյալներ 18 տարեկանից ցածր անձանցից, ինչպես նաև չենք թույլատրում 18 տարին չլրացած անձանց ինքնուրույն գրանցվել` ծառայություններից օգտվելու նպատակով: 18 տարին չլրացած անձինք Կայքի ծառայություններից կարող են օգտվել ծնողի կամ խնամակալի օգտահաշվի միջոցով և նրա վերահսկողությամբ: Սույն կետով սահմանված անձանցից բացառություն են կազմում այն անձինք, ովքեր օրենսդրությամբ նախատեսված կարգով լրիվ գործունակության իրավունք են ձեռք բերել մինչը 18 տարին լրանալը: Մենք հնարավորություն չունենք ստուգելու Կայքից օգտվողների կողմից մուտքագրվող տեղեկությունների իսկությունը, ուստի մենք պատասխանատվություն չենք կրում 18 տարին չլրացած անձանց կողմից Կայքից և մեր կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հետևանքների համար:
3. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները
Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`
- Ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,
- Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար
- Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,
- Ձեր հաշիվը կարգավորելու և մեր ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,
- Կայքի օգտագործումը վերլուծելու, Կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,
- Կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
- Մեր պայմանները և դրույթները իրականացնելու համար:
4. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը
Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգային միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տեղեկությունները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկությունները պարունակող Կայքի ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլհասցեի միջոցով: Ընկերությունը Ձեր անձնական տվյալները չի տրամադրի երրորդ անձի՝ առանց Ձեր համաձայնության՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց՝ այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայություններն իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար:
5. Ինտերնետային դիտարկչի տեղեկանիշեր (քուքիներ)
Կայքը իրավունք ունի կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)` Օգտատիրոջ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Տեղեկանիշները փոքրացված տեքստային ֆայլեր են, որոնցում պահվում են գրառումներ: Կա երկու տեսակի տեղեկանիշ՝ ընթացիկ և կայուն: Երբ Դուք փակում եք դիտարկիչը, ընթացիկ տեղեկանիշները չեն պահպանվում: Կայուն տեղեկանիշը պահպանվում է Ձեր համակարգչում երկար ժամանակ: Օգտատերերը իրենց ընտրությամբ կարող են, իրենց ինտերնետային դիտարկչում համապատասխան փոփոխություն կատարելով, անջատել տեղեկանիշների գրանցման ֆունկցիան կամ միացնել տեղեկանիշների ուղարկման ազդանշանի ֆունկցիան: Շատ դիտարկիչներ ունեն քուքիները անջատելու կամ արգելափակելու ֆունկցիա, սակայն այցելելով Կայք և դրանք միացրած թողնելով՝ Դուք կօգնեք Ընկերությանը ապահովելու մշտապես զարգացնելու Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը: Տեղեկանիշերի միջոցով Ընկերությունը կարող է ինքնաշխատ (ավտոմատ) կերպով տվյալներ հավաքել Կայքում Ձեր առցանց գործողությունների վերաբերյալ: Գործողությունները ներառում են հղումների սեղմումը, վեբ-էջերի դիտումները, Կյաքում Ձեր որոնումները, սակայն չեն սահմանափակվում դրանցով:
6. Գործող օրենք և իրավասություն
Մուտք գործելով Կայքը կամ Կայքից օգտվելիս՝ Դուք ընդունում եք, որ Կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ վեճերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
7. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն
Ընկերությունը իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն իր գաղտնիության քաղաքականության մեջ: Քաղաքականության որևէ փոփոխության դեպքում մենք դրա մասին կտեղեկացնենք Ձեզ՝ Ձեր տրամադրած ընթացիկ էլփոստի հասցեով:
Սույն Քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները: