Արագիլներ

Հայաստանում արագիլների կարելի է հանդիպել գրեթե ամենուր, բայց հատկապես Արարատյան դաշտում: Մեր երկրում շատ են սպիտակ արագիլները: Սևերը հանդիպում են Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Սև արագիլը չափազանց զգուշավոր թռչուն է, և նախընտրում է ապրել խուլ անտառներում՝ աղմկոտ աշխարհից հեռու:

Հայտնի է այս թռչունների ևս 16 տեսակ, որոնք տարածված են արևադարձային և բարեխառն գոտիներում:

Սպիտակ արագիլն ապրում է միջին և հարավային Եվրոպայում, Ասիայում: Քչերին է հայտնի, որ Հայաստանում սպիտակ արագիլը բացառապես բնադրող-չվող էր մինչև 1970-ական թվականները, սակայն երկրում ձկնաբուծության զարգացման պայմաններում նա այլևս չվելու կարիք չունի:

Սպիտակ աղավնու մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր: Այո՛, մեծ է թվում այս թռչունը, սակայն նրա զանգվածն ընդամենը 4 կիլոգրամ է:

Աղավնին իր բույնը հյուսում է ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, ամեն տեսակի սյուների ծայրերին: Ունենում 3-5 ձագ: Նորածին ձագերը կարողանում են ձայն արձակել. դա ծնողներին կանչելու, վտանգի մասին զգուշացնելու համար է: Մեծանալով նրանք այդ հատկությունն աստիճանաբար կորցնում են, և արդեն հասուն արագիլները հաղորդակցվում են միայն կտուցի կափկափյունով: Այդ ձայնն ասես գարնանամուտի ավետիս լինի: Արագիլներն արի թռչուններ են. իրենց բույնը պաշտպանելու համար պատրաստ են համառորեն մարտնչելու:

Արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, նաև բույսերով: Արագիլը գյուղացու օգնականն է. այն ոչնչացնում է գյուղատնտեսական վնասատուներին:

Ըստ Հայկական հանրագիտարանի

Հավանեցի՞ր. տարածիր