«Հայրենի պատմություններ» մատենաշարում ընդգրկված գեղարվեստական պատումները, որոնք հիմնված են իրական փաստերի վրա, մեկ անգամ ևս ընթերցողին կմոտեցնեն հայոց ինքնության և պատմության ճանաչմանը և վերարժևորմանը:
Մատենաշարի սույն գրքում հեղինակը յուրովի մոտեցմամբ ներկայացնում է դեռևս Մովսես Խորենացուց մեզ փոխանցված «Հայկ և Բել» առասպելը, որում նկարագրված է հայոց անվանադիր նախնու՝ ազատատենչ Հայկի և Բաբելոնի տիրակալ Տիտանյան Բելի դիմակայությունը, որը սկիզբ է առնում Բաբելոնի աշտարակաշինությունից և ավարտվում Հայկի տարած պատմական հաղթանակով:
«Հայրենի պատմություններ» մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: