Երկնքարերը տիեզերական պինդ մարմիններ են, որոնք պտտվում են Արեգակի շուրջը: Երբեմն երկնաքարերն այնքա՛ն են մոտենում Երկրին, որ կարող են ընկնել Երկրի վրա: Բայց մի՛ վախեցիր, խոշոր երկնաքարերը շա՜տ ու շատ հազվադեպ են ընկնում:
Մանր, ավազահատիկի չափ բեկորները հաճախ են թափանցում Երկրի մթնոլորտի սահմանները։ Այստեղ դրանք այրվում են և առաջացնում լուսավոր հետք, որը կարելի է տեսնել գիշերային երկնքում։
Մի քիչ ավելի խոշոր բեկորներն այրվելով վերածվում են հրե գնդերի։ Այդ լուսավոր հետքերին մարդիկ հաճախ «ընկնող աստղ» են անվանում, բայց դրանց իսկական անվանումն ասուպ է:
Եթե երկնաքարն այնքան խոշոր է, որ ամբողջապես չի այրվում մթնոլորտում, ընկնում է Երկրի վրա։ Ընկնելիս այն կարող է մեծ փոս առաջացնել Երկրի վրա և, եթե բավականին մեծ են, վնաս հասցնել բնությանն ու մարդկանց:
Լուսնի մակերևույթին հասնում են բոլոր մանր ու մեծ երկնաքարերը և մանր ու մեծ փոսեր են առաջացնում, որոնք կոչվում են խառնարաններ: Պատճառն այն է, որ Լուսինը պաշտպանող մթնոլորտ չունի իր շուրջը, իսկ Երկիրն ունի: