Գաբրիէլ Սունդուկեանը հայ թատերագրութեան ռէալիստական ուղղութեան սկզբնաւորողներից է: Գաբրիէլ Սունդուկեանի «Պեպոն» հայ ռէալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է, հայկական թատրոնում ամենաշատ բեմադրուող գործերից: Թարգմանուել եւ բեմադրուել է ռուսերէն, վրացերէն, ադրբեջաներէն, ֆրանսերէն, փոխադրուել է արեւմտահայերէնի: «Խաթաբալա»կատակերգութեան մէջ ճշմարտացիօրէն պատկերել է բուրժուական հասարակարգը, որտեղ ամէն ինչ ապրանք է, այդ թւում` մարդը, ցոյց է տուել փողի թագաւորութիւնը, համատարած կեղծիքն ու խաբէութիւնը: Գրել է թիֆլիսահայ բարբառով:
Գաբրիէլ Սունդուկեանի այս ժողովածուն լոյս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի իւրաքանչիւր գրքում ներկայացուած են հայ դասական գրողների լաւագոյն գործերը: Մատենաշարը հասցէագրուած է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին եւ առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականութիւնը:
Իմ գրադարանը Գաբրիէլ Սունդուկեան
ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ: