Գագիկ Բաղդասարյան
Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոց
5-րդ դասարան
Զեփյուռն ու Փոթորիկը
Լինում է-չի լինում, մի տղա է լինում։
Տղայի անունը Զեփյուռ է լինում։
Զեփյուռը հարմարվող ու զիջող է լինում,
Համ էլ Զեփյուռը մի եղբայր է ունենում։
Եղբոր անունն էլ Փոթորիկ է լինում,
Նա պոռթկուն ու կռվարար է լինում։
Որտեղ Փոթորիկը, այնտեղ կռիվ ու ավերածություններ են լինում։
Փոթորիկն ու Զեփյուռը նույն արհեստն են ունենում,
Բայց որ եղբայր են, ոչ ոք չի իմանում։
Փոթորկին մի օր գործի են կանչում։
Սա էլ հավաքվում, փողկապը կապում, գործի է գնում։
Կռիվ է սարքում, տալիս ամբողջ անձնակազմին ջարդ ու փշուր է անում։
Սրան գործից հանում են, մի ահագին տույժ էլ վրան դնում են։
Զեփյուռն է մտնում նույն տեղն աշխատում,
Բոլորի կողմից հարգվում
Ու եղբոր պարտքերն էլ փակում։
Եվ ես Զեփյուռին իմ մոլորակ եմ կանչում, որ իմ մոլորակում միշտ մեղմ զեփյուռ փչի, տիրի համերաշխությունն ու հանդուրժողականությունը, իսկ փոթորիկները տեղ չունեն իմ մոլորակում։
Շունն ու գայլը
Շունն ու գայլը ընկերներ էին։ Նրանք միասին էին մեծացել և ծառայում էին հովվին։ Ուղեկցում ու պաշտպանում էին հոտը։ Շունը միշտ հոգատար ու ուշադիր էր ընկերոջ հանդեպ, սակայն գայլը օր օրի լցվում էր տարօրինակ չարությամբ… այդ ժամանակ՝ տարօրինակ, բայց հետո պարզվեց, որ դա գենետիկ չարություն էր։
Այդ չարաբաստիկ գիշերը գայլի քունը չէր տանում, որովհետև նա ուզում էր ինչ-որ վատ արարք գործել, արյունը եռում էր, և նա, հարձակվելով ոչխարների վրա, հոշոտեց մի քանիսին։ Ոչխարների ձայներից շունը արթնացավ և աչքերին չէր հավատում։ Նա վազեղ ու խլեց արդեն վիրավոր գառանը գայլի երախից։ Հենց այդ պահին փարախ մտավ հովիվը և ապշեց սարսափեցնող տեսարանից։ Նա տեսավ շան բերանում իր անօգնական գառանը։ Իսկ գայլը, չկորցնելով պահը, իրականությունը լրիվ հակառակ ներկայացրեց։ Սկսեց կռվել շան հետ, իբր հոշոտել է ոչխարներին։ Հովիվը հավատաց նենգ գայլին և իր աչքի տեսածին։ Դավաճան անվանելով շանը` նա մի լավ մտրակեց և վռնդեց կենդանուն իր տնից։
Սակայն շունը շատ չհեռացավ։ Նա ամեն օր, ինչպես միշտ, հսկում էր հոտը և գիշերներն էլ գալիս էր փարախ՝ թույլ չտալով, որ գայլը կրկին վնասեր ոչխարներին, և նրանք կռվում էին։
Ճշմարտությունը երկար չէր կարող թաքնվել։ Մի գիշեր հովիվը անհանգիստ էր. մի փոքր վատ էր զգում և դուրս եկավ մաքուր օդ շնչելու։ Փարախից տարօրինակ ձայներ լսեց և գնաց այդ ուղղությամբ։ Ու ի՜նչ տեսնի. շունը, ենթարկվելով գայլի ագրեսիվ հարձակումներին, իր հետևում պահում էր փոքրիկ գառնուկին` փրկելով նրան գայլի ճանկերից։ Այդ ժամանակ հովիվն ամեն ինչ հասկանում է, շոյում է շան գլուխը և շնորհակալություն հայտնում նրան անսահման նվիրվածության ու հավատարմության համար։
Այս պատմության շնորհիվ ես իմ մոլորակում տեղ եմ տալիս շանը` կարևորելով հավատարմությունը, նվիրվածությունը և բարությունը։
Կրտսեր և ավագ որդիները
Մահամերձ հայրը իր երկու որդիներին կանչեց իր մոտ և հազիվ կարողացավ տեղեկացնել, որ իրենց երկուսի համար նա մի մեծ ու թանկարժեք ադամանդ է պահել։ Ասաց դրա տեղը և վախճանվեց։
Ավագ որդին սկսեց ջանասիրաբար փնտրել այդ ադամանդը` հայտարարելով, որ դա իրենն է ամբողջովին , քանի որ ինքը ավագն է։ Կրտսեր եղբայրը չհամաձայնեց.
- Այդպես արդար չէ, չէ՞ որ մեր հայրն ասաց, որ դա երկուսիս համար է։
Եվ նրանք սաստիկ վիճեցին, հարևանները լսեցին և մեծ աղմուկ բարձրացավ: Լուրը հասավ նաև թագավորի ականջին։ Թագավորը երկու եղբորն էլ կանչեց իր մոտ, բայց նրանց խոսեցրեց առանձին-առանձին։
Սկզբում ներս մտավ ավագ եղբայրը և ասաց, որ հայրը իրեն վաղուց էր ասել այդ ադամանդի մասին ու վստահեցրել, որ դա միայն իրենն է։
- Իսկ ի՞նչ տեսք ուներ այդ ադամանդը։
- Դա սև էր, մեծ ու շլացուցիչ փայլ ուներ։
Հետո ներս եկավ կրտսեր եղբայրը և պատմեց ողջ ճշմարտությունը։
Թագավորը հրամայեց իր թիկնազորին գնալ և նշված վայրից բերել այն սնդուկը, որի մեջ այդ արժեքավոր ադամանդն էր։
Թագավորի և երկու եղբայրների ներկայությամբ բացվեց սնդուկը և ի զարմանս բոլորի՝ այնտեղ հաստափոր գիրք էր դրված։
Թագավորը կրտսեր որդուն տալիս է հոր ողջ ժառանգությունը, այդ թվում գիրքը և իր ազնվության համար պարգևատրում 10 ոսկով։
Կրտսեր որդին կարդում է գիրքը, կրթվում և իր գիտելիքների շնորհիվ այդ 10 ոսկին կրկնապատկելով՝ ունենում է մի ողջ կարողություն։
Այս փոքրիկ հեքիաթից իմ մոլորակում ես տեղ եմ տալիս ամենաազնիվ հերոսին` կրտսեր որդուն` կարևորելով ոչ միայն ազնվությունը, այլ նաև կրթությունը, որի շնորհիվ շատ բաների կարելի է հասնել։
Հավասարակշռություն, հավատարմություն, ազնվություն.
Այս երեք բնավորության գծերից ես հիմնեցի իմ մոլորակը, որը գտնվել է և կգտնվի իմ ներսում։