Կարդա և գունավորիր 6 / Թե ինչու… Հեքիաթներ միջատների մասին 2

ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Երևի դեռ մանուկ հասակից ձեզ հետաքրքրել է, թե ինչո՞ւ են մրջյուններն ապրում հողի տակ և օրնիբուն աշխատում, կամ՝ թե ինչո՞ւ են մեղուները խայթում, երբ մոտենում ենք իրենց փեթակներին: Եվ ընդհանրապես, միգուցե դուք արդեն ցանկանո՞ւմ եք լսել զարմանահրաշ միջատների մասին հետաքրքիր պատմություններ:

Դե ուրեմն, սիրելի՛ երեխաներ, առիթը բաց մի թողեք և կարդացե՛ք այս հեքիաթները: Եվ ոչ միայն կարդացե՛ք, այլև գունազարդե՛ք գրքույկում զետեղված նկարները: Կարդալով հեքիաթները՝ դուք կհասկանաք, որ միջատները, որոնց երբեմն մարդիկ անգամ չեն էլ նկատում փոքր չափերի պատճառով, նույնպես ապրում են իրենց հոգսերով և ուրախություններով, ինչպես մենք: Նրանք էլ մեզ պես փորձում են լուծել կենցաղային զանազան խնդիրներ, ունենում են հաջողություններ և դժվարություններ:

Բայց քանի որ միջատները նկատելի չեն մեզ, և մենք նույնիսկ չենք հասկանում նրանց լեզուն, ավելի լավ է՝ կարդանք «Թե ինչու»-ների այս շարքը և բացահայտենք այդ հրաշալի էակների կյանքի հեքիաթային գաղտնիքները:

​Ձեզ շատ սիրող՝ Ճուղուր Երևանցի

Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ:
Նյութն արգելափակված է:

Մուտք գործեք կամ գրանցվեք այն դիտելու համար:

Հավանեցի՞ր. տարածիր