Հաղթանակի գինը

Էլեն Հակոբյան

Մարտունու Ս. Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոց

9-րդ դասարան

Հայրենիքը շատ թանկ բան է, և երբ նրա գլխավերևում կուտակվում են պատերազմի գորշ ամպերը, ոտքի են ելնում հայրենի զավակները։

Նրանցից մեկն էլ Դավիթն էր՝ մի քաջ պատանի, ով արդեն գրեթե մեկ տարի էր, ինչ անցել էր ծառայության։ Դավիթի մայրն անհանգիստ էր, նրա աչքերին նայելով՝ կհասկանայիր, որ խեղճ կինը, արցունքը թաքցնելով, սպասում է որդու զանգին, որից լուր չկար արդեն երեք օր։ Քույրը՝ Սոնան, շարունակ փորձում էր հանգստացնել մորը՝ համոզելով, որ եղբոր հետ ամեն բան կարգին է, բայց, միևնույն էր, մոր սիրտն անհանգիստ էր։ Այդ օրը Սոնան կրկին փորձեց կապվել եղբոր հետ․ արդեն մի քանի վայրկյան զանգը հնչում էր, իսկ պատասխան չկար։ Քույրը հուսախաբ ուզում էր անջատել և հանկարծ լսեց եղբոր ձայնը։ Դավիթն ասաց, որ ամեն բան կարգին է, և որ Սոնան մորը փոխանցի՝ ինքն ամեն ինչ կանի, թեկուզ կյանքն էլ կտա հանուն հայրենիքի հաղթանակի։ Քույրը շփոթված, ուրախության արցունքն աչքերին վազեց մոր մոտ և ամեն ինչ պատմեց։ Բառերը քիչ էին նկարագրելու համար, թե ինչ էր կատարվում մոր սրտում։ Ընդամենը երեք օր էր, ինչ չէր լսել որդու ձայնը, բայց սահմանում վիճակը ժամառժամ էր վատանում և նույնիսկ մեկ րոպեն էլ կարող էր ճակատագրական լինել։ Բայց այդ զանգով կարծես աշխարհը նվիրեին խեղճ կնոջը, Սոնան փոխանցեց նաև եղբոր խոսքերը, որոնք լսելով՝ առաջինը, ինչ զգաց մայրը, հպարտությունն էր, բայց զգաց նաև մեծ ցավ։ Դավիթը կյանքում, ինչ էլ որ լիներ, միշտ մորը ներկայացնում էր, որ ամեն բան լավ է, բայց այդ խոսքերը կարծես ապացույցն էին սպառնացող մեծ վտանգի։

Ժամանակն անցնում էր, վիճակը այդպես շարունակվեց օրեր, շաբաթներ և ամիսներ։ Հուսահատված մայրն ու Սոնան սպասում էին նոր լուրի, թեկուզ միայն իմանային՝ ո՞ղջ էր Դավիթը, թե՞ ոչ։

Մի օր Սոնան աղաղկով մոտեցավ մորը և չկարողացավ խոսել. Անհնար էր արտահայտել այն, ինչ իմացել էր հրամանատարի զանգից։ Ամեն բան պարզ էր։ Դժբախտությունը թակել էր նաև Դավիթենց տան դուռը, որտեղ ամիսներ առաջ ուրախություն էր տիրում։

Դավիթի գրպանից գտել էին մի անավարտ նամակ՝ պատված արյան կաթիլներով. «Մա՜մ ջան, ների՛ր ինձ, խոստումս չկարողացա պահել՝ հանուն հարթանակի…»։

Այսպես հազարավոր քաջարի մարտիկներ․․․ Ոմանք տվեցին իրենց կյանքը, ոմանք մնացին անհետ կորածներ, իսկ ոմանք՝ գերության մեջ երանի էին տալիս հանուն հայրենիքի զոհված իրենց ընկերներին։ Հաղթանակի գինը վճարելու համար հազարավոր խոստումներ մնացին անկատար և հազարավոր կյանքեր՝ անավարտ։

Հաղթանակը սփոփանք պետք է լիներ յուրաքանչյուր մոր համար, քանի որ այդ հաղթանակի համար նա տվել էր ամենաթանկը՝ իր զավակի կյանքը։

Հավանեցի՞ր. տարածիր