Հայաստանի պետական օրհներգը

Հայաստանի Հանրապետության օրհներգը պետության խորհրդանշաններից է: Այն «Մեր հայրենիք» հայրենասիրական հանդիսավոր երգն է (խոսք` Միքայել Նալբանդյանի, երաժշտություն` Բարսեղ Կանաչյանի), որն արտացոլում է հայ ժողովրդի դարավոր պայքարը հանուն ազատության: Երգը տոգորված է հայրենասիրության և անկախության ոգով, դաստիարակում է հպարտություն հայրենիքի հանդեպ: Օրհներգի հանդիսավոր հնչյունների ներքո ՀՀ ղեկավարը դիավորում է այլ երկրների առաջնորդներին, իսկ արտասահմանյան երկրներում դիմավորում են Հայաստանի Հանրապետության նախագահին կամ վարչապետին: Օրհներգը հնչում է նաև միջազգային մարզական մրցաշարերում Հայաստանը ներկայացնող մարզիկների հաղթանակի դեպքում: Օրհներգի հնչյունների ներքո բացվում են պետական հանդիսավոր միջոցառումները:  Օրհներգի հնչման ժամանակ մարդիկ պարտադիր հոտնկայս են լինում:

Հավանեցի՞ր. տարածիր