Մարիանյան իջվածք

Երկիր մոլորակի ամենախորհրդավոր կետերից մեկը Մարիանյան իջվածքն է, որ գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում՝ Մարիանյան կղզիներից հարավ-արևելք։

Լուսնաձև իջվածքի երկարությունը 1500 կմ է։ Օվկիանոսի այդ տեղանքն իր վրա ուշադրություն է հրավիրել դեռևս հեռավոր 19-րդ դարում։ 1875 թվականին բրիտանական «Չելենջեր» նավից կատարվել է իջվածքի խորությունը չափելու առաջին փորձը։

Մարիանյան իջվածքն ունի թեք լանջեր և հարթ հատակ՝ 1-5 կմ լայնությամբ։ Իսկ խորությունը, ինչի շնորհիվ էլ այն մշտապես գերում է գիտնականներին, հասնում է 11022 մետրի, այսինքն՝ ավելի քան 11 կմ-ի։

Մթնոլորտային ճնշումն այդ խորության վրա 1071 անգամ ավելի ուժգն է սովորականից, ինչի պատճառով ջրի խտությունն այնտեղ մեծանում է մոտ 5 %-ով։

Եվ անգամ նման պայմաններում սուզորդները Մարիանյան իջվածքում կյանքի նշաններ են հայտնաբերել՝ բակտերիաներ, որոնք ապրում են ստորջրյա քարերի մակերեսին։ Աստղագետներին այս բացահայտումը ենթադրել է տալիս, որ կյանքի նման պրիմիտիվ ձևերի գոյությունը հնարավոր է նաև այն հեռավոր տիեզերական մարմիններում, որտեղ երբեմն հաստ սառույցի տակ օվկիանիանոսներ են հայտնաբերվում, որոնք զրկված են արևի լույսից։

Հավանեցի՞ր. տարածիր