Մեկնում առանց հրաժեշտի

Մարիամ Նարինյան

(ք․ Գորիս, 6-րդ դասարան)

Պատերազմն էր սկսվել,

Ու որդին էր գնացել,

Իր մոր գրկից բաժանվել։

Գնացել էր նա հեռու,

Գնացել էր նա տխուր։

Նույնիսկ հետ էլ չէր նայել,

Որ չտեսնի մորը ծեր,

Եվ չցավի սիրտը իր։

Անցել էր ուղիղ տասն օր,

Եվ սպասում էր մայրն անզոր․

Ե՞րբ է գալու իր տղան,

Ե՞րբ է գալու փարվելու

Իր ծնկներին թուլացած։

Նստում էր նա հին թախտին,

Եվ նայում էր այն ճամփին

Որով գնա՜ց ու գնաց,

Հետ չդարձավ իր որդին։

Մի օր դուռը թակեցին,

Գնաց՝ բացի միամիտ՝

Կարծելով՝ տղան է իր,

Բայց երբ բացեց, քարացավ․

– Տղադ էլ հերոսացավ․․․

Հավանեցի՞ր. տարածիր