Ուր են տանում մարդուն նորագույն տեխնոլոգիաները

Լիկա Բանդուրյան

Չեխովի անվան համար 55 դպրոց

6-րդ դասարան

Ողջո՛ւյն, ես Լիկան եմ, աշխատում եմ Նյու Յորքի խոշոր գործարաններից մեկում, որը արտադրում է նորագույն տեխնոլոգիաներ: Մենք պլանավորում ենք թողարկել ոչ հասարակ ավտոմեքենա: Այն վարելու համար վարորդ հարկավոր չէ: Դուք կարծեցիք, թե հնարավոր չէ այդպիսի բան, սակայն շուտով կտեսնեք այդպիսի մեքենա: Այն կկարողանա լսել հասցեն, որն ասում է մարդը, գտնել այն նավիգատորի միջոցով և տանել ուղևորներին հրահանգված վայրը: Հարց է առաջանում․ ինչպե՞ս է մեքենան ընթանալու առանց բախվելու մյուս մեքենաներին: Այն ունենալու է 8 տեսախցիկ, 2-ը՝ դիմացում, 2-ը՝ հետնամասում, 2-ը՝ կողքերին, 1-ը՝ ամենավերևում և 1-ն էլ ներքևում: Ներքևի տեսախցիկը ֆիքսելու է բոլոր կարմիր գծերը, սլաքները, փոսերը: Վերևինը կտեսնի երթևկության նշանները: Առջևում գտնվողները կտեսնեն լուսացույցները և դիմացի մեքենաներ, իսկ հետևիները՝ հետևի մեքենաները: Կողային տեսախցիկները կտեսնեն փոսերը, մեքենաները:

Ըստ ծրագրի՝ երբ մեքենային մոտենում է մեկ այլ մեքենա, այն սկսում է ազդանշաներ տալ: Մենք կնքելու ենք պայմանագիր Apple ընկերության հետ և ստեղծելու ենք նոր մակարդակի սարքեր, որոնք կթեթևացնեն գործարանների աշխատանքը։ Նշեմ նաև, որ մեր սարքերը օգնելու են մեքենաներին և գործարաների չախտոտել օդը:

Բայց միթե այս ամենը լավ է: Ո՞ւր են տանում այս սարքերը մարդկությանը: Ինչպես ամեն ինչ մեր կյանքում, այդպես էլ այս սարքերը ունեն իրենց և՛ դրական, և՛ բացասական կողմերը: Եկեք վերլուծենք միասին:

Դրական կողմեր՝

1) հեշտացնում են մարդկանց գործը, օրինակ՝ լվացքի մեքենան․

2) բարելավում, զարգացնում են կապն աշխարհում, օրինակ՝ սմարթֆոնները: Հերախոսի միջոցով մենք կապ ենք հաստատում միմիանց հետ, կարողանում ենք հաղորդագրություններ ուղարկել միմիանց․

3) սեղծվում են նոր սարքեր որոնց շնորհիվ ինտերնետը հզորանում է և այլն։

Բայց այդ ամենը այդքան էլ լավ չէ․ ինչո՞ւ․

1) Մարդկանց տեսողությունը վատանում է․

2) մարդիկ սկսում են ավելի քիչ մտածել․ նրանց փոխարեն ինչ անում են ռոբոտները․

3) Մարդիկ ավելի ալարկոտ են դառնում:

Եվ սա դեռ ամենը չէ այս ցուցակը կարելի է շարունակել անվերջ, սակայն ես թվեցի ամենագլխավորները:

Հիմա ես կուզեմ խոսել, թե ինչից այս ամենը սկսվեց:

Տարիներ առաջ ստեխծվեց մի քանի սարք (լվացքի մեքենա, պլանշետ, սմարթֆոն): Մենք՝ գիտնականներս, ստեղծել եինք այդ ամենը նրա համար, որպեսզի մարդկանց կյանքը հեշտանար, որ նրանք ավելի արագ և ավելի լավ կատարեն իրենց աշխատանքը, բայց միևնույն ժամանակ մենք ստեղծեցինք սարքեր, որոնք դարձնելու էին մարդուն ալարկոտ: Դրանք հասանելի էին բոլոր խանութներում և ասեմ, որ մի քանի օր անց բավականին դժվար էր գտնել այդ սարքերից որևէ տեղ:

Վաճառքի դուրս բերելուց մեկ ամիս հետո մենք ստացանք շատ նամակներ, որոնց մեջ գրված էր, «Բարև՛ ձեզ, ես աշխատում էի սրճարանում որպես սփռոցներ լվացող, արդուկող, իսկ այժմ ես այլևս չեմ աշխատում այնտեղ ձեր գործարանի պատճառով, հիմա իմ փոխարեն աշխատանքս անում են ռոբոտները, լվացքի մեքենան: Հույսով եմ, դուք ինձ համար աշխատանք կգտնեք, հակառակ դեպքում ես ձեզ դատի կտամ»։ Հետո սկսեցինք ստանալ նամակներ, որոնցում ասվում է, որ բոլորը ծուլացել են և աշխատելու քեֆ չունեն: Ինչ-որ բան էր կատարվում այս աշխարհում․ բոլորը ծուլացել էին, ցանկություն չուննեին մի բան անելու:

Մենք սկսեցինք հասկանալ, թե ինչ է կատրվում: Մեր շատ սիրելի մարդիկ հերթական անգամ ծուլացել Էին: Մենք դիմեցինք նրանց տեսաուղերձով։ Ասացինք, որ կշարունակենք ստեղծել սարքեր, որոնք կհեշտացնեն նրանց աշխատանքը, եթե միայն իրեն շարունակ են գնալ աշխատանքի: Եվ ինչպես տեսնում եք, մենք մինչ այսօր շարունակում ենք սարքեր արտադրել, իսկ մարդիկ շարունակում եմ գնալ աշխատանքի:

Ինչ եմ ուզում ասել իմ երկար-բարակ պատմությունով: Շատերը մեզ՝ խեղճ ու կրակ գիտնականերիս, ինչ ասես չեն ասում, մտքում դատապարտում՝ ասելով, որ մենք ստեղծում ենք սարքեր մեր իսկ շահի համար՝ խախտելով աշխարհի կարգը: Մի բան կարող եմ ասել․ և՛ գիտնականները, և՛ ողձ մարդկությունը մեղավոր են ունեն, այնպես որ խնդրում եմ այլևս մեզ չվիրավորել:

Մեր շնորհիվ այսօր ամբողջ աշխարհը կարողանում է առցանց դաս անել և աշխատել: Ինչ վերաբերում է ռոբոտներին, ասեմ, որ համաձայն եմ․ այ այստեղ համը հանել ենք, բայց այժմ մեր գործարանը դադարել է ռոբոտներ ստեղծելուց, և մենք կոչ ենք անում բոլոր մյուս ընկերություններին վերացնել ռոբոտների ստեղծումը: Եթե այսպես շարունակվի, մեր հաշվարկներով մոտավորապես 20 տարուց աշխարհը գրավված կլինի ռոբոտներով: Սա է դառը իրականությունը:

Հա, մի բան էլ ասեմ ու վերջ: Նորագույն տեղնոլոգիաները մարդկությանը տանում են դեպի ապագա, որում կա ամեն ինչ, միայն թե վիրտուալ: Սա է մեր ապագան:

Հավանեցի՞ր. տարածիր