Սերգեյ Փարաջանով

(Սարգիս Փարաջանյան) Սերգեյ Փարաջանովը 20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսորներից է: Նրա ֆիլմերը գուցե քեզ համար դեռ բարդ են, դու կգնահատես դրանք, երբ մեծանաս:

Փարաջանովը բազմատաղանդ մարդ էր: Նա նկատում ու գնահատում էր գեղեցիկը ամեն ինչում: Նրա համար անպետք իր չկար: Իր հրաշագործ ձեռքով ամենասովորական իրերից՝ հնամաշ գլխարկներից, տիկնիկներից, նկարներից, խխունջներից, զարդերից, սպասքի ջարդված կտորներից նա կարողանում էր սքանչելի կոլաժներ ստեղծել:

Ի՞նչ է կոլաժը: Դա այն ստեղծագործությունն է, երբ նկարիչը պատկեր է ստեղծում` տարբեր նկարներն ու իրերն իրար համադրելով:

Ի դեպ, Երևանում կա Փարաջանովի տուն-թանգարանը: Եթե դու այցելես այնտեղ, կգտնես մի յուրահատուկ, հեքիաթային աշխարհ, որը քեզ անպայման դուր կգա:

Հավանեցի՞ր. տարածիր