Մանվել Հովհաննիսյան
Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոց
7-րդ դասարան
«Դորիան Գրեյի դիմանկարը»։ Ընդունված է գեղեցիկը միշտ գովել․ գեղեցիկը լավն է, հաճելի է։ Գեղեցիկը միշտ ուրախություն է պարգևում։ Այս գրքում, սակայն, ես անսպասելիորեն բացահայտեցի, որ արտաքինից անթերին, լուսավորն ու գեղեցիկը էությամբ կարող է լինել այլանդակ, զարհուրելի վախեցնող։
Անթերի դիմագծերով, ոսկեհեր երիտասարդը չի մեծանում կամ չէր ուզում մեծանալ։ Նա ուներ մեկ նպատակ՝միշտ լինել երիտասարդ, և պատրաստ էր ցանկացած գնով ու եղանակով պահպանել իր գեղեցկությունը։
Ի վերջո՝ նա հոգին տվեց չարին, մաիյն թե պահի այն գեղեցկությունը, որն օր օրի ապականում էր իր ներսը։
Դորիանն ապրում էր անառակ կյանքով, հոգու մեծ ու գարշահոտ վերքերով, տանջվում էր սեփական մտքերից ու վատ արարքներից։ Մարդասպանությունից հետո արդեն ապրում էր մշտական վախի մեջ՝ կարծելով, որ կսպանվի այն մարդկանց ձեռքով, ում խորապես վիրավորել էր։
Բայց Դորիանին սպանեցին ծանր մտքերը, որ գիշերուզօր հանգիստ չէին տալիս նրան։ Իսկ արժե՞ր արդյոք սեփական գեղեցկության համար.․․
Երբեք չի կարելի ընկնել ինչ-որ անիրական, «թղթե» գեղեցկության հետևից, միշտ պետք է ապրել ներքին խաղաղությամբ։Այսպիսով՝Դորիանը չգտավ այն, ինչ փնտրում էր։
«Սպիտակ ժանիքը»։ Կարդալիս հայտնվում ես հեռավոր հյուսիսում՝«Աստծուց մոռացված» մի տեղ, ուր շա՜տ գայլերի հետ ապրում էին Կիչին և Միակնանին։ Կիչին էգ գայլ էր՝ խորագետ, ճկուն, խելացի ու շնանման, իսկ Միակնանին արուն էր՝ ծեր, նիհար, բազմաթիվ սպիներով, անթիվ մարտերի միջով անցած, որոնք էլ նրան դարձրել էին հմուտ որսորդ, բայց փոխարենը նա կորցրել էր աչքը։
Գորշուկը գայլային ընտանիքի հինգ ձագերից մեկն էր, մորից ժառանգել էր խելքը, իսկ հորից՝ հմտությունները, տոկունությունն ու ծով համբերատարությունը։
Հինգ ձագուկներից միայն գորշուկն ապրեց, որին առաջին տերը՝ հնդկացին, Սպիտակ ժանիք անունը տվեց։
Իր ողջ կյանքում երեք մարդու ճանաչեց գայլը՝ Գորշ Ջրշունին (հնդկացին), Սիրունիկ Սմիթին (Ֆորտ Յուքոնում ապրող խելագար մարդը) և Սքոթին (միակ իսկական Մարդուն)։
Առաջին «աստվածը» (մարդիկ գայլի համար աստվածներ էին), որին կապվեց գայլը, կերակրում էր նրան, բայց նաև դաժանորեն պատժում էր ամեն մի սխալի համար։ Սպիտակ ժանիքը ընդունում էր նրա իշխանությունը և հավատարիմ էր նրան։
Երկրորդ «աստվածը» խելագար էր․ նա կենդանու մեջ արթնացրեց ամենավայրի կատաղությունը և դրանից հրճվանք էր ապրում։
Երրորդ «աստվածը» Մարդ էր, ու նրանց միջև մի իսկական ընկերություն սկսվեց։ Գայլը մարդուն ուշ վստահեց, վստահեց, միայն երբ ազատություն ստացավ նրանից։ Սքոթը կենդանու միակ տերն էր, որ չշղթայեց նրան։
Ազատությունից բացի՝ մի բան էլ խոր ըմբռնեց ու զգաց շնագայլը․ դա
ավելի երջանկաբեր էր կենդանու համար, քան կուշտ լինելը։ Մարդը հարգում էր նրա տեսակը, ազատությունը։
Գայլի մեջ արթնացել էր խոր հարգանքը դեպի մարդը, և մարդուն պաշտպանելու սուր բնազդը։ Երանելի ընկերություն է ստեղծվում մարդու ու գայլի միջև։ Ընկերությունը,բարեկամությունը այսպես են անում։
Խորհուրդ եմ տալիս գիրքն ընթերցել բոլոր նրանց, ովքեր սիրում են կենդանի բնությունը և ուզում են տիրապետել բնության ու կենդանիների լեզվին: Անտառի բոլոր բնակիչները խոսում են խիստ, բայց բնության արդար լեզվով:
Ջեք Լոնդոնը եղել է Հյուսիսում, նա երկար և համբերատար ուսումնասիրել է բնության այբուբենը, Կարելի է ասել՝ խոսել է ամենախելացի ու ամենակատաղի կենդանիներից մեկի՝ գայլի հետ, խոսել է, լսել է նրան, ապրել է նրանց հետ:
«Թղթե քաղաքներ»։ Մարգո Ռոթ Սպինգլմենը և Քվենթին Ջեյքոբսենը դեռ մանկուց ընկերներ էին։ Մարգոն դպրոցի ամենահայտնի աշակերտներից էր,իսկ Քյուն (Քվենթինը)՝ամենալավ սովորողներից։ Մանկության ընկերներ լինելով, թվում է, վաղուց իրար ճանաչում էին և ոչ մի նոր բան լինել չէր կարող, բայց Քյուն հանկարծ հասկանում է, որ Մարգոյին ամենևին էլ չի ճանաչում և ուզում է բացահայտել։
Մարգոն մի քիչ խելառ էր, իսկ Քյուն չափված-ձևած։ Մարգոյի խելառությունը դուր էր գալիս Քյուին։ Նա շա՜տ տարբեր էր մնացած աղջիկներից, հենց այդ տարբերությունն էր սիրում Քյուն, դրա համար էլ իր ընկերների հետ երկար փնտրեց,գտավ ու կորցրեց Մարգոյին:
Իսկ ո՞վ էր Մարգոն: Կարելի՞ էր նրան ճանաչել, հասկանալ: Ի՞նչ էր ուզում նա․․․
Մարգոն «թղթե» քաղաքներից ու «թղթե» մարդկանցից շա՜տ էր հոգնել, հիասթափվել: Նա փնտրում էր իսկական քաղաք՝ շնչող, ապրող, իսկական մարդկանցով:
Քյուն հասկացավ ու բաց թողեց խելառ Մարգոյին, որովհետև երբ սիրում ես ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, ազատ ես թողնում նրան, և եթե սիրում են քեզ,ապա կվերադառնան կամ չեն լքի քեզ:
Աղջիկներին ընդհանրապես հեշտ չէ հասկանալը, բայց եթե սիրես, ապա համբերատար կսպասես: