Րաֆֆին իր «Խենթը» վեպով ցանկանում էր ժողովրդի մեջ արթնացնել
ազգային ինքնագիտակցությունը, ազգի ճակատագիրը սեփական
ուժերով տնօրինելու և զենքի ուժով հայրենիքն ազատագրելու գաղափարը:
Գրքում նկարագրված են Հայ ազգային-ազատագրական
շարժման վերելքը` կապված 1877-1878 թվականների ռուս-թուրքական
պատերազմի իրադարձությունների հետ, Բայազետի բերդի պաշարումն
ու գլխավոր հերոսի` Վարդանի ( նախատիպը հանդիսացել է ռուսական
բանակի գնդապետ Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյանը) սխրագործությունները։