Օլիմպիական խաղեր

Օլիմպիական խաղերն առաջին ագամ կազմակերպվել են մոտ 2800 տարի առաջ: Դրանք նախաձեռնել էր հույն հերոս Հերակլեսը: Խաղերը կոչվում են օլիմպիական, որովհետև առաջին անգամ հունական Օլիմպոս քաղաքում են անցկացվել:

Հնում կայանալիք խաղերի մասին մարդիկ տեղեկանում էին սուրհանդակների միջոցով, որոնք շատ արագավազ էին և գիշեր-ցերեկ վազելով՝ լուրը տեղ էին հասցնում:

Մարզիկները Օլիմպոս էին գալիս խաղերից մեկ ամիս առաջ և հմուտ մարզիչների օգնությամբ պատրաստվում մրցումներին:

Օլիմպիական խաղերի օրերին դադարեցվում էին պատերազմները:

Խաղերը տևում էին 5 օր: Մարզիկները մրցում էին այս մարզաձևերում` վազք, ցատկ, սկավառակի նետում, ըմբշամարտ, բռնցքամարտ և մրցում անվակառքերով: Հաղթողները ճանաչման ու մեծ փառքի էին արժանանում:

Սակայն տարիների ընթացքում օլիմպիական խաղերը կորցրին իրենց կարևորությունն ու մի քանի հարյուրամյակ դադարեցին: Դրանք վերսկսվեցին 1896 թվականին:

Այժմ օլիմպիական խաղերը միջազգային մրցումներ են: Լինում են ամառային խաղեր և ձմեռային: Դրանք անց են կացվում յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ: Օլիմպիական խաղերն ունեն իրենց խորհրդանիշը:

 5 օղակները այն 5 աշխարհամասերն են, որոնք մասնակցում են օլիմպիական խաղերին:

Հավանեցի՞ր. տարածիր