Տունը, ուր երգարաններ չկան, նման է հոգուց զուրկ մարմնի …
Երգարանն ընդգրկում է ժողովրդի կողմից սիրված 365 երգ՝ խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով ու դրանք ուղղորդող նվագակցությամբ: Այն բծախնդիր ու սիրով կատարված աշխատանքի արդյունք է և ներառում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի և այլն: Համոզված ենք, որ «Ազգային երգարան» ժողովածուն հայոց լավագույն երգերն ամփոփող «անխորտակ նավ է», որը, թափառելով ժամանակի ալիքների վրայով, իր «թանկարժեք բեռը» հոգատարությամբ փոխանցելու է սերնդից սերունդ:
Սիրելի՛ երգասեր, վստահ ենք, որ երգարանը կբացես ակնկալելով և կփակես հարստացած…
Սամվել Հարոյան