Աղավնիներ

Աղավնին մարդու սիրելի թռչուններից է: Սպիտակ աղավնին մեղմության ու խաղաղության խորհրդանիշն է: Աղավնանմանների ընտանիքը բաղկացած է շուրջ 300 տեսակից՝ ամենատարբեր գույների և չափերի, սակայն կառուցվածքով ու կենսակերպով՝ միմյանց նման:

Հայաստանում տարածված են հոբալը, անտառային աղավնին, սովորական տատրակը, թխակապույտ աղավնին, օղակավոր տատրակը և փոքր տատրակը: Սրանք վայրի աղավնիներ են. բնակվում են անտառներում:

Թխակապույտ աղավնին տարածված է ամենուր, փոքր տատրակը մեր երկրում հայտնվել է 50 տարի առաջ և այժմ հանդիպում է հիմանականում Արարատյան դաշտում: Իսկ օղակավոր տատրակը հայտնաբերվել է 1991 թվականին:

Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով, իսկ նորածին ձագերը՝ մոր կտնառքում արտադրվող թանձր կաթնանման զանգվածով, որը մարդիկ հիշատակում են միայն հեքիաթներում՝ «աղավնու կաթ» կամ «թռչնի կաթ» անուններով:

Աղավնին կարող է կտրել ավելի քան 500 կիլոմետր ճանապարհ և վերադառնալ տուն առանց դժվարության: Այդ հատկության համար են նրանց օգտագործել որպես «փոստատար»: Դուք միանգամից կհիշեք Նոյին, մինչդեռ աղավնիներն այդ ծառայությունը մարդկությանը մատուցել են մինչև անգամ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Ճապոնիայում անգամ բուծում էին հատուկ տեսակի աղավնիներ, որոնք թռչում էին գիշերը՝ թշնամու գնդակի և գիշատիչ թռչունների զոհը չդառնալու համար:

Աղբյուրը

Հավանեցի՞ր. տարածիր