Աշխարհի ամենաշոգ վայրը ԱՄՆ-ում է․ կոչվում է Մահվան մարգագետին: Այստեղ ամենաշոգ ժամանակահատվածն արձանագրվել է 1913 թվականին, երբ ջերմաստիճանը հասել է +56.7-ի:
Աշխարհի ամենացուրտ վայրը Անտարկտիդայի «Արևելք» կայարանն է, որտեղ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 2010 թվականի օգոստոսին՝ -89.2 աստիճան:
Աշխարհի ամենատխուր քաղաքը Շանհայն է (Չինաստան), որտեղ 4 մլն-ից ավելի բնակչություն կա:
Աշխարհի ամենաքիչ բնակչություն ունեցող քաղաք-պետությունը Վատիկանն է: Այնտեղ ապրում է 842 մարդ, որոնցից միայն 600-ն են Վատիկանի քաղաքացի:
Աշխարհի ամենաաղքատ երկիրը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է: Այնտեղ յուրաքանչյուր բնակիչ օրական 1 դոլար է ծախսում:
Աշխարհի ամենաբարձր կետը Էվերեստի գագաթն է, որ ծովի մակերևույթից 8848 մետր բարձրության վրա է գտնվում:
Աշխարհի ամենացածրադիր կետը Չելենջերի անդունդն է՝ 10.916 մետր խորությամբ:
Աշխարհի ամենաշատ լուսանկարվող օբյեկտը Սողոմոն Գուգենհայմի թանգարանն է ԱՄՆ-ում, որն առաջիններից մեկն է ժամանակակից արվեստի իր հավաքածուներով:
Աշխարհի ամենախոնավ վայրը հնդկական Մաուսինրամ գյուղն է, որտեղ միայն 1985 թվականին 2500 մմ տեղումներ են գրանցվել:
Աշխարհի ամենաչորային վայրը Անտարկտիդայի Չոր հովտի Մակ Մերդո շրջանն է, որտեղ միլիոնավոր տարիներ ո՛չ ձյուն է եկել, ո՛չ անձրև, իսկ քամու արագությունը հասնում է մինչև 320 կմ/ժ-ի:շ
Աշխարհի ամենահին և մինչ այժմ բնակեցված քաղաքը Դամասկոսն է:
Աշխարհի ամենահեծանվային քաղաքն Ամստերդամն է:
Աշխարհի ամենաերկարակյաց բնակչությունն ունի Մոնակոն, որտեղ կանանց կյանքի միջին տևողությունը 89 տարի է, տղամարդկանցը՝ 85 տարի:
Սիերա Լեոնեում մարդկանց կյանքն ամենակարճատևն է. կյանքի միջին տևողությունը 48 տարի է:
Աշխարհի ամենամեծ երկիրը ամենափոքրից մեծ է 802 հազար անգամ: Երկրագնդի ամենամեծ պետությունը` Ռուսաստանը, ունի 17.098.246 ք/կմ տարածք, իսկ ամենափոքրը` Նաուրուն, զբաղեցնում է ընդամենը 21.3 ք/կմ տարածություն: Նաուրուն գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում՝ Միկրոնեզիայում: Նաուրուի Հանրապետությունն անկախություն է ձեռք բերել 1968 թ.: