Սիրի՛ր աշխատանքը․ մարմնավոր աշխատանքը սրտին մաքրություն է տալիս։
Անտոն Անապատական
Աշխարհի վրա ոչինչ չկա, որ չփչանա անշարժությունից:
Հովհան Ոսկեբերան
Աղքատությունը մղում է ոչ թե գողության, այլ աշխատասիրության, և այսպես՝ գողության պատճառը անհոգությունն է։
Հովհան Ոսկեբերան
Վարժվի՛ր աշխատանքում ու արհեստների մեջ, որպեսզի կարողանաս աղքատին մի կտոր հաց տալ, իսկ քեզ պահպանել անգործությունից, քանի որ պարապությունն անկում է ու հոգու մահ։
Աբբա Եսայի
Ինչպես որ լարախաղացը մի ակնթարթ իսկ չի ծուլանում, որը կարող է պատճառ դառնալ, որ նա վայր ընկնելով մահանա, մենք ևս չպետք է ծույլ գտնվենք, որովհետև նեղ ճանապարհով ենք ընթանում, որտեղ չի կարելի երկու ոտքը մի տեղ դնել: Չգիտե՞ս, որ լարախաղացները ոչ միայն զգուշանում են կերակրի չափազանց հագեցումից և ըմպելիքներից, այլև լինում են կտրիճ:
Բարսեղ Մաշկևորցի
Ասա՛ ինձ․ եթե մեկը արքունիք հրավիրված լիներ և խոր ձորերով և քարաժայռերով անցներ, իսկ մեկ ուրիշը, մահվան դատապարտված լինելով, քաղաքների հրապարակներում երգերով և ուրախություններով տարվեր, որի՞ն երանի կտայինք մենք: Պարզ է, որ առաջինին, իսկ կողբայինք նրա համար, որ ընթանում էր ազատ ու հանգիստ: Նույնպես և մենք, այժմ երանի չտանք ճոխության մեջ ապրողներին, այլ նրանց, որոնք նեղության մեջ են, որովհետև այդպիսիները շտապում են երկինք հասնել, մինչ մյուսները՝ գեհեն։
Բարսեղ Մաշկևորցի
Աղբյուրը՝ surbzoravor.am