Աշխարհի ամենալուռ անկյունը համարվում է Սթիվեն Օրֆիլդի լաբորատորիան ԱՄՆ Մինեսոտա նահանգում:
Շինության պատերը կազմված են 10 մ հաստությամբ պողպատից, 1 մ հաստությամբ բետոնե շերտից և պատված են ևս 1 մ հաստությամբ տախտակներով:
Սենյակը ձայնամեկուսացված է 99,99%-ով: Մի քանի րոպե մնալով այստեղ՝ մարդը սկսում է տարօրինակ զգացողություններ ունենալ և պատրանքներ ապրել:
Ինքը՝ լաբորատորիայի հիմնադիրը, նրա պատերից ներս դիմացել է միայն 30 րոպե՝ փաստելով, որ աղմուկի բացակայությունը մարդու հոգեկան աշխարհը ավելի է խաթարում, քան աղմուկի առկայությունը։