Առաջին դպրոցը

Ասում են՝ դպրոցը որպես առանձին հաստատություն հիմնել են շումերները Ք. ա. 3-2-րդ հազարամյակում։ Շումերական դպրոցները պատրաստում էին գրագիրներ, որոնք հետո ծառայության էին անցնում թագավորական և իշխանական պալատներում, վարում նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորում էին միայն տղաները։ Դպրոցի ղեկավարը կոչվում էր ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտները՝ զավակներ։

Սաները դպրոցում էին լինում առավոտից մինչև երեկո։ Այդ ընթացքում նրանք լսում էին ուսուցչի դասը և մտապահում այն՝ հաջորդ օրը վերապատմելու համար։

Ուսուցչապետին օգնում էին «մեծ եղբայրները», որոնք աշակերտներին նաև գրավոր հանձնարարություններ էին տալիս, ապա ուղղում լեզվական սխալները: Աշակերտները նստում էին աղյուսից թրծված նստարաններին։

Հավանեցի՞ր. տարածիր