Ասացվածքներ աշխատանքի մասին

Աշխատասիրությունը սովորում ենք երեք տարում, ծուլությունը՝ երեք օրում։

Արհեստը կաթ-կաթ աղբյուր է․ եթե չվարարի, չի էլ պակասի:

Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը՝ մինչև իրիկուն:

Ծառի տակին պառկելով՝ բերանդ տանձ չի ընկնի:

Հարևանիդ ցանկացիր մի կով, որ Աստված քեզ տա երկու կով:

Ուրիշի ձեռքին նայողը սոված կմնա:

Հոգուդ մեռնեմ թանապուր, դու էլ դարձար կերակուր:

Աշխատող խոփը չի ժանգոտի։

Աշխատանքը մայրն է ամեն բարիքի, իսկ ծուլությունը՝ չարիքի։

Ծառը կոտրելը վայրկյան է, աճեցնելը՝ տարիներ:

Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։

Գործը վաղվան մնաց՝ իմացիր՝ կորավ գնաց։

Աշխատանքը սև է, հացը՝ սպիտակ։

Հավանեցի՞ր. տարածիր