Ատամի խոզանակի ստեղծման պատմությունը

Մենք ամեն առավոտ մաքրում ենք մեր ատամները: Թվում է, թե ատամի խոզանակն ամենասովորական իրն է աշխարհում: Այնուամենայնիվ հենց խոզանակն է համարվում մարդկության ամենամեծ գյուտերից մեկը, նույնիսկ ավելի կարևոր, քան մեքենան կամ համակարգիչը:

Հնում մարդիկ օգտագործում էին ատամի խոզանակի նախօրինակը: Նրանք օգտագործում էին խոտի փունջ, որով շփում էին իրենց ատամները: Դա են վկայում բրածո ատամների վրա հայտնաբերված հետքերը: Կարելի է համարել, որ ատամի խոզանակի պատմությունը սկսվել է հենց այդ շրջանից: Հին Եգիպտոսում ևս կիրառում էին հատուկ հարմարանք՝ ատամները մաքրելու համար, իսկ հռոմեացիները ատամների մաքրման համար առանձին ստրուկներ էին պահում։

Միայն 14-րդ դարում Չինաստանում մտահղացում եղավ փոքր քանակությամբ վարազի բուրդ փակցնել եղեգնյա բռնակին: Բուրդն ընտրվում էր կենդանու պարանոցից:

Ատամի խոզանակը Եվրոպա հասավ 17-րդ դարում: Սկզբում դրա օգտագործումը համարվում էր անպարկեշտ զբաղմունք: Բայց հետո այն լայն տարածում գտավ:

Աղբյուր՝ http://www.filipoc.ru/interesting/istoriya-zubnoy-schetki

Հավանեցի՞ր. տարածիր