Արդյո՞ք մեր ուղեղն աշխատում է 10%-ով

Մեր օրերում տարածված է կարծիքը, թե մեր ուղեղն աշխատում է իր հնարավորությունների ընդամենը 10%-ով: Եվ դրա հիմքում հիմնականում բազում ֆիլմերի սյուժեներն են:

Նման պնդումներ առաջին անգամ եղան 20-րդ դարի սկզբում, այն էլ ոչ թե գիտական, այլ՝ ինքնազարգացման թեմայով կոմերցիոն նշանակության գրքերում: Նշվում էր, որ մարդու ուղեղի պոտենցյալի 90%-ը թաքնված է, և չի օգտագործվում: Սակայն այժմ արդեն հայտնի է, որ դա պարզապես խաղ էր մարդկային հետաքրքրասիրության վրա: Բազում մեթոդներ էին առաջարկվում՝ մտքի պոտենցյալը զարգացնելու համար, սակայն դրանցից ոչ մեկն էլ, բնականաբար, արդյունք չէր տալիս:

Պետք է ասել, որ այս պնդումը ոչ այլ ինչ է, քան պարզունակ առասպել, թեպետ դրան հավատում է երկկրագնդի բնակչության 65%-ը. մարդկանց հաճելի է մտածելը, թե մի օր առանց դժվարության կարող են դառնալ հանճարեղ ու երջանիկ՝ չհասկանալով, որ երջանկությունը հոգում է, և միայն ներքին բարությունն ու մյուսների հանդեպ սերն է երջանկության բանալին, ոչ թե ուղեղի կարողությունը:

Այդուհանդերձ պետք է հստակ իմանալ, որ ցանկացած գործողություն կատարելիս ուղեղն աշխատում է իր հնարավորությունների բոլոր սահմաններում, և պետք է շարունակ աշխատել սեփական գիտելիքների զարգացման ուղղությամբ և այդ կերպ մարզել ուղեղը՝ իհարկե ուղղորդելով այդ գիտելիքները դեպի բարին ու լավը:

Աղբյուրը՝ այստեղ

Հավանեցի՞ր. տարածիր