«Հայրենի պատմություններ» մատենաշարում ընդգրկված գեղարվեստական պատումները, որոնք հիմնված են իրական փաստերի վրա, մեկ անգամ ևս ընթերցողին կմոտեցնեն հայոց ինքնության և պատմության ճանաչմանը և վերարժևորմանը:
Մատենաշարի սույն գրքում հեղինակը ներկայացնում է «Տորք Անգեղ» առասպելը: Տորքը հայ առասպելաբանության ամենազորեղ դյուցազուններից է, որի տեսքից և ուժից վախենում էին բոլորը:
«Հայրենի պատմություններ» մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: