Արտասովոր բժշկություն

Հին հռոմեացի փիլիսոփա Սենեկան կարծում էր, որ դեղերը իրենց հիվանդություններից վտանգավոր են։ Կեսկատակ-կեսլուրջ ասված այս խոսքն այդ ժամանակներում (և ինչու ոչ, երբեմն նաև մեր օրերում) ճշմարտության որոշակի հիմք ուներ։

Ահա, օրինակ, նախկինում բժշկության համար կիրառված մի քանի միջոց, որոնք այսօր մի փոքր զվարճալի, մի փոքր տարօրինակ են թվում։

  • Միջնադարում կային բժիշկները, որոնք մեջքի ցավերից ազատվելու լավ միջոց էին համարում թիկունքին և որովայնին երկու տախտակ կապելն ու այդպես անշարժ պառկելը։
  • Երբ սըր Վալտեր Ռեյլին առաջին անգամ Ամերկա մայրցամաքից Անգլիա բերեց ծխախոտն ու կարտոֆիլը, նա շփոթել էր դրանց հատկություններիս մասին գրառումները, ինչի պատճառով երկար ժամանակ համարվում էր, թե կարտոֆիլն առաջացնում է թոքախտ և ստամոքսի խոց, իսկ ծխախոտը սննդարար բանջարեղեն է։
  • 18-րդ դարի Ցարական Ռուսաստանում ատամնացավից ազատվելու լավագույն միջոցը համարվում էր շաքարի օգտագործումը․ պետք էր այնքան երկար շաքար ուտել, մինչև հիվանդ ատամն ընկներ։ Բայց այն ժամանակ ամեն օր շաքար ուտել իրենց թույլ տալ կարող էին միայն մեծահարուստները։
  • Տոմատի մածուկը ստեղծվել է ԱՄՆ-ում և միանգամից հռչակվել որպես դեղամիջոց: Ոչ ոք չգիտեր, թե ինչ հիվանդություն է այն բուժում․ պարզապես հույս ունեին, որ հետագայում ինչ-որ մեկը կբացահայտի դրա բուժական հատկությունները։ Տեսնես ինչո՞ւ էին բոլորն ի սկզբանե համոզված, որ տոմատի մածուկն անպայման պետք է բժշկարար լիներ։
Հավանեցի՞ր. տարածիր