Բարև-ցտեսություն

Սիրո՞ւմ ես ճամփորդել։ Ես էլ եմ սիրում։ Ճամփորդելիս մարդկանց ես հանդիպում, որոնց հարկ է բարևել, ապա՝ հրաժեշտ տալ։

ԵրկիրըԴրոշըՄայրաքաղաքըԼեզունԲարև-ըՑտեսություն-ը
Ռուսաստան ՄոսկվառուսերենЗдравствуй (զդրաստվույ)Досвидание (դոսվիդանյա)
Անգլիա ԼոնդոնանգլերենHello!, Good day (հելոու, գուդ դեյ)Good bye, Bye (գուդ բայ, բայ)
Ֆրանսիա ՓարիզֆրանսերենBonjour (բոնժուղ)Au revoir (օղեվուաղ)
Իսպանիա ՄադրիդիսպաներենHola (օլա)Adios (ադիոս)
Լեհաստան ՎարշավալեհերենDzein dobry (ձեյն դո՛բրի)Do videnia (դո վիձե՛նիա)
Իտալիա ՀռոմիտալերենBon giorno (բոն ջո՛րնո)Arri vederci (արրի վեդե՛րչի)
Գերմանիա ԲեռլինգերմաներենGuten tag (գութն թագ)Auf wiedersehen (աուֆիդրզեյն)

Աշխարհի տարբեր երկրներում մարդիկ իրար բարևում են տարբեր կերպ:

Եվրոպացին քեզ հանդիպելիս կսեղմի ձեռքդ, ամերիկացին կբարևի ուսիդ թեթև թփթփացնելով, ճապոնացին գլուխը կխոնարհի, աֆրիկացին ծափ կտա:

Ընկերոջը բարևելիս հրեան կասի. «Խաղաղությու՛ն քեզ»:

Չինացին կհարցնի. «Դու կերե՞լ ես»:

Պարսիկը կցանկանա. «Ուրա՛խ եղիր»:

Աֆրիկացին կասի. «Ես քեզ տեսնում եմ»:

Հավանեցի՞ր. տարածիր