Բնության հրաշալիքներ

Հրաբխային կայծակ

Այո՛, ճապոնական Սակուրաձիմա հրաբուխը կայծակներ է «ժայթքում»: Այս երևույթի ուսումնասիրությունը բավականին բարդ է, բայց և այնպես գիտնականները մի քանի պատճառ են նշում, որոնցից մեկը հետևյալն է․ ժայթքելիս մոխիրը շփվում է օդի հետ, և ստատիկ էլեկտրականության կուտակման հետևանքով կայծակ է առաջանում:

Կրակե տորնադո

Այսպես է կոչվում տորնադոյի պես պտտվող բոցի սյունը: Այն ձևավորվում է, երբ քամին ակտիվ վառվող կրակը վերածում է պտտվող սյան: Տարին մեկ անգամ ԱՄՆ-ում նման կրակե պտտահողմ կամ տորնադո է լինում, որի բարձրությունը հասնում է 300 մետրի:

Բիսմութի բյուրեղներ

Բիսմութը խիտ, արծաթափայլ մետաղ է, որը հալեցնելուց և դանդաղ սառեցնելուց հետո ծիրանագույն խորանարդաձև բյուրեղների է վերածվում:

Արյան ջրվեժ

Արյան ջրվեժն Անտարկտիդայում․ այն հարուստ է սուլֆատով սնվող բակտերիաներով: Ջրում այնքան երկաթ կա, որ օդի հետ շփվելիս այն բառացիորեն ժանգոտում է`ջրվեժին արնագույն տեսք հաղորդելով:

Ծիածանագույն էվկալիպտ

Ֆիլիպիններում և Ինդոնեզիայում տարածված ծիածանագույն էվկալիպտը, որը հայտնի է նաև ծիածանագույն խեժ անվամբ, թերևս ամենագունավոր ծառն է Երկրի վրա: Ծառի կեղևի գույնը փոփոխվում է ծառի տարիքի հետ: Ամենաերիտասարդ ծառերի կեղևը կանաչ է, քանի որ քլորոֆիլ է պարունակում:

Հավերժական կրակի ջրվեժ

Նյու Յորքում` Կանադայի հետ սահմանային շրջանում, փոքրիկ ջրվեժ կա, որի կենտրոնական մասում անդադար վառվում է 20 սմ բարձրությամբ մի խարույկ: Բանն այն է, որ ջրվեժի հետևում բնական գազի աղբյուր կա, որն էլ կրակը վառ է պահում:

Ծառերի վրա զբոսնող այծեր

Մարոկկական այծերը սովորել են ծառեր մագլցել՝ հասնելու համար իրենց սիրելի՝ արգան կոչվող մրգին, որից տեղացիները բուժիչ յուղ են ստանում:

Հավանեցի՞ր. տարածիր