Գարեգին Նժդեhի գրական ստեղծագործությունները առաջին անգամ տպագրվել են 2003 թ., որտեղ զետեղված էին 1910-1918թթ. Այսրկովկասի մամուլում հրատարակված նրա չափածո ու արձակ քերթվածները, ասույթները, էպիգրամները և այլ բնույթի գործերը:
«Էդիթ Պրինտ»-ի հրատարակած ներկա հատորյակը Նժդեհի 1903-1919թթ. գրական ժառանգության ամենաամբողջական ժողովածուն է, քանի որ ներառում է նաև Վենետիկի Ս. Ղազար կղզում պահվող նրա ավելի քան քառասուն նորահայտ աշխատանքները: Վերջիններիս լուսապատճենները, որոնք գրեթե չեն տարբերվում բնագրերից, տրամադրվել են Մխիթարյան միաբանության անդամ, ծայրագույն վարդապետ Վահան Օհանյանի կողմից, ով նաև ժողովածուի խմբագիրն է:
Ժողովածուի մեջ զետեղված են նաև հայ գրականությունն ու լեզվամշակույթը բարձր գնահատող այդ մեծ հայի տարբեր գրվածքներից քաղված մոտ 450 ասույթ և մտամասունք:
այստեղ: