Աննա Մարտիրոսյան
Ակսել Բակունցի անվան համար 1 ավագ դպրոց
8-րդ դասարան
Գիտությունը, իրոք, հզոր է, ուժով օժտված։ Սակայն գիտության մասին աֆորիզմներն արդեն հնացել են։ Ըստ իսէ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Բացատրեմ՝ ինչու։
Գիտության մասին ես երբևէ չեմ լսել բացասական կարծիք։ Ես ինքս էլ չեմ ունեցել բացասական կարծիք մինչ 2020 թվականը։ Հիմա արդեն ինչ-որ չափով ավելի լավ եմ հասկանում այն, ինչ կատարվում է մեր շուրջը։
Եթե աշխարհում գոյություն ունի բարին, գոյություն ունի նաև չարը։ Բայց այս վերջին տարիներին չարը կրկնակի շատ է, քան բարին։ Եվ եթե այսպես գնանք, կլինենք թույնով, չարությամբ, նախանձով լցված։ Դա, իհարկե, պետք է որոշներին, և եթե նրանք ավելի մեծ ուժով ազդեն մարդկանց վրա, ավելի դժվար կլինի դիմադրելը։
Գիտությունը ոչինչ է առանց բարու։Եթե բարի մարդն է կրթվում, ստեղծում է լավն և դրականը։Իսկ եթե կրթվում է չարը, ստեղծում է բացասականը։ Բարու շնորհիվ մեր կյանքը հեշտացել է և հեշտանում է, իսկ չարի պատճառով տանջվում ենք։
Քիչ վերևում նշածս որոշները մի անգամ որոշում են ստեղծել այնպիսի տեխնոլոգիա, որը կհեշտացնի մարդկանց կյանքը, կազատի շատ հոգսերից։ Այսօր կան այնպիսի տեխնիկական միջոցներ, որ մենք կարողանում ենք մրցույթի մասնակցել տնից ` չօգտագործելով թուղթ և գրիչ։ Առօրյա մեր անելիքներն այնքա՜ն են հեշտացել, իսկ մենք այնքան ծույլ ենք դարձել, որ հոգնում ենք նույնիսկ դա անել։
Օրեր առաջ դասընկերուհիս մեր խմբում տեղեկացրեց վտանգավոր խաղերի մասին․
– Լսե՞լ եք այս խաղերի մասին։
– Այո՛, բայց ընդհանրապես ոչ մի խաղ ինձ չի հետաքրքրում. հեռախոսով խաղալը ժամանակի կորուստ է։
– Համաձայն եմ,- ինձ լրացրեց մի այլ դասընկեր։
Իսկ հեռախոսից շատ օգտվելը նույնպե՞ս վատ է,- հարցրեց դասընկերուհիս։
– Այո՛, թեպետ երբեմն մեզ այն օգնում է սովորել։ Բայց պատկերացնո՞ւմ եք՝ ինչ լավ կլինի, եթե աշխարհում համացանց չլինի կամ էլ հեռախոս, – պատասխանեցի ես:
– Ես որ չեմ դիմանա, դուք՝ չգիտեմ, – ասաց դասընկերուհիս:
– Իսկ ես կդիմանան։ Հաստատ ավելի կարևոր և հետաքրքիր բաներ կան, քան հեռախոսը։
– Դե ուրեմն հեռախոսդ կբերես-թողնես դասարանում ու մեկ շաբաթից նոր կտանես, – ասաց դասընկերս:
Այդ պահին չգիտեմ ինչու ես վախեցա, թեև վախենալու առիթ չունեի։ Դե իհարկե, չարեցի այդպես․ մտածեցի՝ ինչպե՞ս կարող եմ մեկ շաբաթ չհաղորդակցվել ընկերներիս հետ, մանավանդ երբ դասարանը կիսված է։ Եթե աշխարհում ինտերնետ, չլիներ կդիմանայի։ Բայց կյանքս հաստատ կդժվարանար։
Մի ուրիշ անգամ չգիտես ինչու որոշները որոշում են, որ կարող են մարդկանց կյանքը դարձնել դժոխք, ամեն չարիք հասցնել նրանց։ Ըստ իս՝ այս բոլոր վարակները, որոնք պտտվում են մեր շուրջը, մարդկանց ձեռքի գործն են։ Լավ, հնարավոր է, որ ես սխալվեմ։ Բայց արդյո՞ք բնությունն է ստեղծում պատերազմները։ Այդ երևույթը իր հետ բերում է չարը, սակայն չի տանում նրան, այլ թողնում է բոլորիս սրտերում։ Մի՞թե սա գիտության արածը չէ։ Մի՞թե սա մարդկանց՝ ավելի շատն իմանալու արդյունքը չէ։ Չէ, իհարկե, ես կողմ եմ, որ շատ բան սովորենք, բայց թող այդ գիտելիքներն օգտագործեվեն ի բարին։
Ինչպես հասկացաք, գիտությունն ունի լավ և վատ կողմեր։ Դե, ինչքան շատ են լավ կողմերը, նույնքան շատ են վատերը։ Լավ կողմերից մեկն էլ այն է, որ հեռավար կարողանում ենք աշխատել, մասնակցել մրցույթների, ինչպես ընթերցանության այս մրցույթը, շփվում ենք միմյանց հետ, սովորում ենք։ Ուրեմն՝ մենք պետք է փոխենք ինքներս մեզ։
Գիտությունը «համագործակցում» է և՛բարու, և՛ չարի հետ։
Պատկերացնենք, օրինակ, մարդը չար է և ուզում է կռվել մեկի հետ։ Եթե նա չունի գիտելիք, նա չի կարող ստեղծել զենք և սպանել որևէ մեկին։ Այստեղ թվում է, թե խնդիրը լուծվում է, բայց սա դեռ ամենը չէ, սա ուղղակի ժամանակավոր լուծում է։
Եթե մարդը բարի է և ուզում է ստեղծել աշխարհի համար մի պետքական իր, սակայն չունի գիտելիք, նա դա անել չի կարող: Այստեղ խնդիր է առաջանում։ Եվ այս երկու խնդիրների լուծումն էլ մեկն է՝ վերացնել չարությունը։ Ճիշտ է, հնարավոր է՝ մենք չկարողանանք չարությունն ամբողջովին վերացնել։ Սակայն հնարավորություն ունենք այն նվազեցնել զգալի չափով։
Քիչ առաջ խոսեցի պատերազմներից։ Արդյո՞ք կրթված չարը չի ստեղծել զենքը, անօդաչուն․․․ Այսօր մարդիկ այլևս չեն պատերազմում կողք կողքի՝ զենքը ձեռքներին։ Նրանք նստում են մի տեղ և մի այլ տեղից արձակում անօդաչու կործանիչը, այլևայլ զինատեսակներ։ Սա էլ մարդկանց՝ մեկ այլ ձևով ավտոմատացումն է։ Աշխարհը դեռ շատ է տուժելու չարի պատճառով, մանավանդ կրթված չարի։ Մենք ենք այս աշխարհում այդքան ազատություն տվել չարին, նրան թողել ենք՝ անել այն, ինչ ուզում է։ Իսկ այն շարունակում է կռվել արդեն մեր դեմ։ Գիտություն էլ դեռ այնքան չի հզորացել, որ լուծում գտնի դուրս գալու այս ամենից։ Իսկ ասում են՝ գիտությունը հզոր է ․․․ Ախր այն դեռ չի հաղթել չարին։
Չարն է արդեն հաղթել նրան և շարունակում է կռվել և հաղթել։ Գիտությունը դեռ չի հաղթել չարին։
Բայց հույսով լցվենք և սպասենք:
Մարդի՛կ, լսո՞ւմ եք, գիտությունը ի չարս մի՛ գործադրեք, այլ այն թող մեզ օգնի՝ փրկվելու աշխարհացունց երևույթներից…
Խնդրո՛ւմ եմ, մարդի՛կ…