Գիտության ուժը

Արփինե Պողոսյան

Ակսել Բակունցի անվան համար 1 ավագ դպրոց

8-րդ դասարան

Գիտություն՝ իրողություն, որը կարող է փոխել աշխարհը, կյանքը և՛ դեպի վատը, և՛ դեպի լավը: Այո՛, չպետք է զարմանալ, որ գիտությունը վատ էլ կարող է ազդել երկրի վրա: Ինչո՞ւ: Կպատասխանեմ՝ բերելով հետևյալ օրինակը:

Այս պատերազամի ժամանակ օգտագործվեց այսպես կոչված նոր սերնդի զինտեխնիկա: Եվ հենց այդ զինտեխնիկան էր, որի պատճառով զոհվում էին հազարավոր մարդիկ: Իսկ ովքե՞ր էին այդ ամենը ստեղծել: Իհարկե, գիտնականները գիտության միջոցով: Այս օրինակը դեռ չնչին է մնացածների համեմատ:

Մեծ ֆիզիկոս Էյնշտեյնն ասել է «Ես չգիտեմ՝ ինչ զենքով է վարվելու երրորդ համաշխարհային պատերազմը, բայց չորրորդը լինելու է քարերով և փայտերով»: Այո՛, ցավալի է, բայց այդպես է լինելու: Ես եկել եմ մի եզրահանգման․ հենց գիտնականների պատճառով է աշխարհը վերանալու, քանի որ որքան զարգանում է գիտությունը, անքան վնաս է պատճառվում աշխարհին և բնությանը: Մի ֆիլմ կա, որտեղ արտացոլված է գալիք իրավիճակի պատկերը: Այդ ֆիլմում նկարագրվում է 2092 թվականը, և Երկիր մոլորակը մռայլ ու սարսափելի տեսք ունի: Մարդիկ էլ ստիպված գնում էին Երկիրց դուրս ապրելու: Այսինքն՝ վերջին ճիգերն էին գործադրում գոնե մարդկությունը պահպանելու համար: Դեռ այն ժամանակ Էշնշտեյնը հասկացել էր դա՝ ասելով․ «Միայն երկու հավերժական երևույթ գոյություն ունի՝ մոլորակը և հիմարությունը: Թեպետ մոլորակի մասով վստահ չեմ»:

Ամեն բնագավառ պետք է օգտագործվի իր սահմաններում և ամեն մարդ պետք է մնա իր տեղում: Այդ նույն տրամաբանությամբ էլ գիտությունը պետք է զարգանա: Գիտությունը չպետք է օգտագործվի սեփական շահերի համար, այլ կերպ ասված՝ չարաշահվի: Պատկերացնենք՝ ամեն մարդ գիտությունն օգտագորոծում է սեփական շահերի համար: Երևակայո՞ւմ եք՝ ինչպիսի քաոս կտիրեր ողջ մոլորակի վրա: Ժյուլ Վեռնը մի լավ խոսք է ասել․ «Կգա ժամանակ, երբ գիտությունն այլևս ֆանտազիայի ժանրում կլինի»:

Բայց այս ամենը դեռևս չի նշանակում, որ գիտությունը միայն ու միայն վատ ազդեցություն է ունենում կյանքում: Հիմարություն կլիներ այդպես մտածելը, հատկապես հայ ժողովրդի համար, որ հասել է 21-րդ դար գիտության և սեփական մշակույթի շնորհիվ:

Ասում են՝ Հայաստանը եղել է ծովից ծով, հզոր պետություններից մեկը, սակայն այդ հզորությունից սերունդներին մնացել են միայն մշակույթը և գիտությունը: Գիտությունը և խելքն են հիմնական: Մնացյալ ամեն բան անցողիկ է: Մշակույթը նույնպես մնայուն է, եթե սերունդները այն պահեն:

Չեմ կարծում, թե այսօր կարող եմ ասել, որ Հայաստանը զենքով ուժեղ, նյութապես հարուստ պետություն է… Փոխարենը կարող եմ ասել, որ Հայաստանն ունի հոգևոր հարստություն, և դա մշակույթն է: Իսկ մյուս հարստությունը՝ խելքը, անկողապտելին…

Պատմությունը վկայում է, որ հայերը միշտ մեծ տեղ են տվել գիտությանը: Երբևէ հարց չի առաջացել՝ ինչո՞ւ է հայ ազգի համար այդքան մեծ կարևորություն ունեցել գիտությունը: Որովհետև հայոց պատմությունն ուսումնասիրելիս մենք տեսնում ենք, որ հայերը անելանելի թվացող իրավիճակներից դուրս են եկել իրենց խելքի, գիտության և համախմբվածության շնորհիվ: Ահա պատասխանը: Նրանք հասկացել են, որ առանց գիտության գոյություն ունենալ պարզապես հնարավոր չէ:

Այսօր մենք պարտվեցինք նաև գիտության և կրթության պակասի պատճառով: Հետևաբար չպետք է թողնել, որ գիտության բնագավառում որևէ բաց մնա: Քանի դեռ չի շտկվել այդ բացը, պետությունը երբեք չի կարողանա զարգանալ, առաջ շարժվել:

Մենք՝ հայերս, պարզապես պարտավոր ենք գիտությունը զարգացնել: Յուրաքանչյուր հայ պետք է թեկուզ մի փոքր օգնի Հայաստանում գիտությունը հասցնելու բարձր մակարդակի: Այդպես մենք կկարողանանք հաղթել, առանց կասկածի: Քանի որ հաղթանակի գինը հենց գիտությունն է:

Ես այս շարադրանքով ցանկացա ցույց տալ գիտության ուժը երկու կողմերից՝ արտահայտելով իմ կարծիքը դրա կարևոր լինելու մասին: Այս տողերով ես ցանկացա ասել այս. եթե չլիներ կրթությունը, ապա չէր լինի նաև աշխարհը: Աստված ստեղծեց աշխարհը առանց կրթության և գիտության՝ թողնելով այն մարդկանց, որպեսզի մարդիկ միանգամից չսկսեին հարմարավետ կյանքով ապրել, որովհետև կյանքն այդպես այլևս իմաստ չէր ունենա: Նա թողեց մարդկանց, որպեսզի մարդիկ աստիճանաբար զարգանան և այդ ընթացքում հայտնաբերեն աշխարհի մութ և լուսավոր անկյունները:

Հավանեցի՞ր. տարածիր